15.06.2020 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՅՍՕՐ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՑ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՅՍՕՐ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՑ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստի ժամանակ հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության կարգը:

«Zoom» հարթակի միջոցով անցկացված գիտխորհրդի առցանց նիստի սկզբում ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ Հոգաբարձուների խորհրդի թեկնածուների ցուցակը գիտխորհրդի անդամներին ուղարկելուց հետո երկու ստորաբաժանում ևս ներկայացրել է իր կողմից առաջադրված թեկնածուներին:

 

«ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնն առաջադրել է ԵՊՀ պրակտիկայի ղեկավար Արա Աթայանին, իսկ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը՝ ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանին»,- նշեց Գեղամ Գևորգյանը և առաջարկեց նրանց նույնպես ներառել նախապես ներկայացված ցուցակում:

 

Հարցը դրվեց առցանց քվեարկության: Ձայների բացարձակ մեծամասնությամբ գիտխորհուրդը հավանության արժանացրեց ռեկտորի ժ.պ.-ի առաջարկը:

 

Այնուհետև Գեղամ Գևորգյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց քվեարկության կարգը, ըստ որի՝ գիտխորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ընտրելու առավելագույնը 8 թեկնածուի: Եթե նշված թեկնածուները 8-ից ավելի լինեն, քվեաթերթիկը կհամարվի անվավեր:

 

Քվեարկության արդյունքում կընտրվեն այն թեկնածուները, որոնք կհավաքեն առավել շատ ձայներ (նույնիսկ եթե հավաքած ձայները 50 %-ից ավելի չլինեն): Եթե 8-րդ և 9-րդ տեղում հայտնված թեկնածուների հավաքած ձայները հավասար լինեն, ապա 8-րդ տեղում հայտնված թեկնածուին հավասար ձայներ հավաքած բոլոր թեկնածուների համար նորից կիրականացվի քվեարկություն:

 

Առաջարկված կարգը գիտխորհդրի կողմից հավանության արժանացավ և հաստատվեց:

 

Այնուհետև գիտխորհուրդը հաստատեց հաշվիչ հանձնաժողովի կազմը: Գեղամ Գևորգյանն ասաց, որ ԵՊՀ ռեկտորի թեկնածուներին առաջարկվել է հանձնաժողովի համար ներկայացնել իրենց թեկնածուին. «Հրաժարվել է միայն Աշոտ Սաղյանը: Ըստ այդմ՝ առաջարկվել են Եզնիկ Միրզոյանի, Արմեն Ավետիսյանի, Հայկ Մնացականյանի թեկնածությունները: Ես առաջարկում եմ նաև Վահրամ Պետրոսյանի և ուսանող Նարեկ Մարգարյանի թեկնածությունները»:

 

Գիտխորհուրդը հաստատեց հաշվիչ հանձնաժողովի կազմը:

 

Տեղեկացնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրությունը մեկնարկում է այսօր՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում:

 

Ստորև ներկայացնում ենք «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ հոգաբարձուների խորհրդի անդամության համար համալսարանական ստորաբաժանումների կողմից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների կազմը՝

 

Ավագյան Ռոլանդ Մամիկոնի – Ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ,  ֆ.մ.գ.դ. (Ֆիզիկայի ֆակուլտետ)

 

Բալյան Արշակ Յուրիի - Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. (Աստվածաբանության ֆակուլտետ)

 

Գաբուզյան Արա Հարությունի - Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր (Իրավագիտության ֆակուլտետ)

 

Գալստյան Արշալույս Մերուժանի - Ակադեմիկոս Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. (Հայ բանասիրության ֆակուլտետ)

 

Դուրգարյան Նարինե Անժելոյի - Օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր (Քիմիայի ֆակուլտետ)

 

Խաչատրյան Կառլեն Գագիկի - Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ (Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ)

 

Խաչատրյան Նարինե Գագիկի - Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ(Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ)

 

Հախումյան Արսեն Ալեքսանդրի- Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ (Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ)

 

Հարությունյան Ռուբեն Միխայելի- Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթ․ անդամ, պրոֆեսոր (Կենսաբանության ֆակուլտետ)

 

Հովհաննեսյան Ռուբեն Անդրանիկի- Կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.դ.(Ֆարմացիայի ինստիտուտ)

 

Մալխասյան Միքայել Արմենի- Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. (Պատմության ֆակուլտետ)

 

Մարկոսյան Ռուբեն Լևոնի- Հանրային կառավարման ամբիոնի դոցենտ, տեխ. գիտ. թեկ. (Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան)

 

Ոսկանյան Վարդան Ստեփանի- Իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ (Արևելագիտության ֆակուլտետ)

 

Չուբարյան Անահիտ Արտաշեսի- Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆ.մ.գ.դ.(Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ)

 

Պետրոսյան Դավիթ Վլադիմիրի- Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր (Ժուռնալիստիկայի ֆակուլտետ)

 

Սեդրակյան Անուշ Ռոստոմի- Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. (Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ)

 

Սողոմոնյան Մենուա Անդրանիկի- Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. (Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ)

 

Քելյան Սարգիս Սամվելի- Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, տեխ.գ.թ. (Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ)

 

Աթայան Արա Կամոյի- ԵՊՀ պրակտիկայի ղեկավար, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ասիստենտ,

ֆ.մ.գ.թ. (ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն)

 

Քոչարյան Հայկ Մկրտչի- ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ. (Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն)

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ՌԱՀ-Ի ՀԵՏ
ԵՊՀ-ի և ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի միջև այսօր կնքվել է համագործակցության պայմանագիր՝ նպատակ ունենալով հաստատելու երկկողմ գործունեություն կրթության, գիտական և ուսումնամանկավարժական ոլորտներում:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՊՀ-Ի ՈՒ ԻՐԱՔԻ ԴՀՈԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական համալսարանի և Իրաքի Դհոկի համալսարանի միջև այսօր կնքվեց համագործակցության համաձայնագիր: