27.07.2022 | 
Ուսանողական, Կրթություն
«ԵՊՀ-Ն ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ»․ ԷԼԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԵՊՀ-Ն ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ»․ ԷԼԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Էլեն Հակոբյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կրթություն է ստացել Իտալիայի Մեսինայի համալսարանում։ Էլենի հետ զրուցել ենք ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների, միջազգային հարթակներում սեփական երկիրը ներկայացնելու կարևորության և այլ թեմաների շուրջ։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Մշակութաբանություն» բաժնի ընտրությունն իմ կյանքի լավագույն որոշումներից էր։

 

Մասնագիտություն ընտրելիս հաշվի եմ առել, թե այն որքան է առնչվում իմ հետաքրքրություններին՝ միևնույն ժամանակ չսահմանափակելով հետագա հնարավորությունները։ Մեր բաժինն ընդգրկում է ինչպես մշակույթի տեսությունը, այնպես էլ տարբեր ժամանակաշրջանների և տարածաշրջանների պատմությունը, ծանոթացնում է մարդաբանական և հարակից մի շարք գիտակարգերի հիմունքներին:

 

Արտերկրում կրթություն ստանալը շատ կարևոր է հատկապես մշակույթի և պատմության ոլորտներում մասնագիտացող ուսանողների համար։

 

Ակներև է, որ ԵՊՀ-ն անընդհատ ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակը։ Արտասահմանում սովորելու մասին ավելի լրջորեն սկսել եմ մտածել ԵՊՀ-ում սովորելու ժամանակ։ Արտերկրում կրթություն ստանալը ԵՊՀ-ի շնորհիվ առավել հասանելի և դյուրին է դառնում։ Դա նպաստում է այլ ազգերի կենսակերպն ու ավանդույթներն առավել լավ ճանաչելուն։

 

 

ԵՊՀ-ն ձևավորում է գիտական աշխարհայացք։

 

Վստահորեն կարող եմ ասել, որ ԵՊՀ-ի և Մեսինայի համալսարանի միջև էական տարբերությունները քիչ են, և իմ կարծիքով՝ գիտական աշխարհայացքի ձևավորման տեսանկյունից ԵՊՀ-ն առաջատար դիրքում է:

 

Իտալիան պատմամշակութային առումով բազմաշերտ է։ 

Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ճամփորդելու Իտալիայում, անմիջականորեն տեսնելու այն, ինչի մասին կարդացել էի գրքերում։ Իտալիայում անցկացրած օրերի ընթացքում ծանոթացա տարբեր մարդկանց հետ, ձեռք բերեցի նոր ընկերներ։

 

 

‌Ուսանողներն արտերկիր մեկնելիս պետք է նախապատրաստվեն։

 

Կարևոր եմ համարում, որ փոխանակման ծրագրերով արտերկիր մեկնելիս ուսանողները նախապատրաստված լինեն ոչ միայն օտար երկրում կենցաղավարելու, այլև ներկայացուցչական տեսանկյունից․ ուսանողական միջազգային խմբերում հաճախ անհրաժեշտ է լինում ներկայացնել սեփական երկիրը, պատմական առանցքային դրվագները կամ տարածաշրջանի քաղաքական իրադրությունը։ 

 

 Մարինե Մկրտչյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի տնօրենի տեղակալ Մաթիաս Հեսպեն՝ հետագա համագործակցությունների հեռանկարները, ինչպես նաև վերոնշյալ կրթական ծրագրի ուսանողներից երկուսին կրթաթոշակ տրամադրելու հարցը քննարկելու։