20.01.2022 | 
Հասարակություն
«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճի նախասրահում այսօր տեղի է ունեցել «ԵՄ Էրազմուս-2022 տեղեկատվական օրեր» խորագրով հանդիպում-քննարկում:

Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի իրազեկման վերաբերյալ հանդիպումը, որը կազմակերպվել էր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության և Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի կողմից, նախատեսված էր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համար:

 

Հանդիպումը վարում էր Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, որն իր ելույթում նշեց, որ միջոցառման նպատակն է տեղեկատվություն ապահովել ԵՄ 2022 թ. «Էրազմուս+» ծրագրային հայտերի, դրանց ներկայացման ընթացակարգերի, հիմնական պահանջների և ժամկետների վերաբերյալ:

 

 

«Այսօրվա մեր հանդիպումը հիմնականում ֆակուլտետների ղեկավարների, դասախոսների և վարչակազմի համար է նախատեսված, քանի որ նրանց իրազեկվածության աստիճանից է կախված ուսանողների ակտիվությունը»,- ասաց բանախոսը և ավելացրեց, որ «Էրազմուս+»-ում սկսվել է նոր փուլ՝ նախատեսված 2021-2027 թթ. համար:

 

 

Հանդիպման ընթացքում Լ. Կառլովան մանրամասն ներկայացրեց կառույցի և ծրագրերի վերաբերյալ յուրաքանչյուր տարի տպագրվող ու հրատարակվող ուղեցույցը, ընձեռած հնարավորությունները և նշված ժամանակահատվածի համար կազմակերպված ծրագրերի առանձնահատկությունները:

 

 

Հանդիպում-քննարկմանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից բացի, ներկա էին նաև տարբեր ֆակուլտետների ուսանողներ, որոնք բանախոսին հարցեր հղելու հնարավորություն ունեցան: Լ. Կառլովան, պատասխանելով ուսանողների հարցերին,  հորդորեց առավել ակտիվ և հետևողական լինել արտերկրում ուսանելու ծրագրերին:

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 103-ԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայր բուհի հիմնադրման 103-ամյակին: Տոնի առթիվ դրամական պարգևներով և պատվոգրերով պարգևատրվեցին համալսարանի վարչական աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև «ԵՊՀ օլիմպիադա-2022»-ի առաջին կարգի մրցանակակիրները:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Շնորհավորում եմ բոլորիս պատմական այս կարևորագույն օրվա կապակցությամբ, իսկ երիտասարդներին և ուսանողներին մաղթում եմ ստեղծագործ ու արդյունավետ գործունեություն։