23.02.2018 | 
Կրթություն
«ERASMUS»-Ը ԿԱՋԱԿՑԻ ԲԻՈԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈԼՈՐՏԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
«ERASMUS»-Ը ԿԱՋԱԿՑԻ ԲԻՈԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈԼՈՐՏԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Փետրվարի 5-9-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեկնարկել է «Erasmus+KA2»-ի «Բիոարտադրանքի գիտությունների և տեխնոլոգիաների հայկական գերազանցության ցանցի ստեղծում» ծրագիրը:

Ծրագրի վերաբերյալ մեկնարկային հանդիպման ընթացքում ԵՄ գործընկեր երկրները և հայաստանյան երեք բուհերը ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի հետ քննարկել են ծրագրի աշխատանքային փաթեթները և իրականացման  ուղղությունները:

 

Մասնավորապես գործընկեր երկրների (Հունաստան, Իտալիա, Գերմանիա, Պորտուգալիա) հետ քննարկվել են ոլորտին առնչվող առկա մագիստրոսական ծրագրերը, հետագա համատեղ կրթական ծրագրերի կառուցվածքն ու հիմնական ուղղվածությունները։

 

Քննարկումներին մասնակցել են ծրագիրը համակարգող Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտի (Հունաստան), ծրագրի եվրոպական գործընկեր բուհերի` Դրեզդենի տեխնիկական (Գերմանիա), Տերամոյի (Իտալիա) և Պորտուգալիայի կաթոլիկե համալսարանների, ինչպես նաև ծրագրի անդամ հանդիսացող հայաստանյան կրթական հաստատությունների ներկայացուցիչները:

 

Հայաստանը Սալոնիկում ներկայացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարության, ԵՊՀ կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային, Շիրակի պետական և Գավառի պետական համալսարանների մասնագետները:

 

Ծրագիրը մեկնարկել է հյուրընկալող կողմի՝ Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտի ռեկտորի խոսքով, ով ներկայացրել է ինստիտուտի կրթական ծրագրերը՝ հատկապես կարևորելով լավագույն կրթության գրավականը հանդիսացող «բուհ-ձեռներեցություն-կառավարություն» արդյունավետ փոխհամագործակցությունը:

 

Հանդիպման ընթացքում նաև քննարկվեց առաջիկա մեկ տարվա աշխատանքային պլանը, որը ներառում է ինչպես հաջորդ աշխատանքային հանդիպումների ժամանակացույցը, այնպես էլ ծրագրի իրականացման համար կարևոր նախապայման հանդիսացող կրթական ծրագրերի նախնական կառուցվածքն ու ուղղությունները:

       

Հավելենք, որ նախատեսվում է ԵՄ գործընկեր երկրների ներկայացուցիչների այցելություն ծրագրում ընդգրկված հայաստանյան բուհեր:

 

Այլ նորություններ
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
«Ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվել պետական շահով և աշխատաշուկայի տված հնարավորություններով»:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ Էլմիրա Մելյանը մասնակցել է Բարձր էներգիաների ֆիզիկայի եվրոպական դպրոցին, որն անցկացվել է հունիսի 20-ից հուլիսի 3-ն Իտալիայի Մարատեա քաղաքում: Էլմիրան մեզ հետ զրույցում պատմեց իր տպավորությունների և ձեռքբերումների մասին: