26.07.2022 | 
Ուսանողական, Կրթություն
«ԵՊՀ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ԵՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ». ՎԱՐԴ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
«ԵՊՀ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ԵՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ». ՎԱՐԴ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ Վարդ Մանուչարյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կրթություն է ստացել Պրահայի Կարլի համալսարանում: Վարդը պատմել է մասնագիտության ընտրության, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների և արտասահմանում ստացած կրթության մասին:

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսում ստանալու ընտրությունը երկար մտորումների արդյունք է:

 

Ընդունելության բարդ գործընթացից երկար ժամանակ է անցել, սակայն հստակ հիշում եմ՝ ինչպես սկզբունքորեն գնացի դեպի դիվանագիտություն և միջազգային հարաբերություններ: Այդ ժամանակ իմ առջև խնդիր էի դրել դառնալու մրցունակ մասնագետ, ով կծավալի գործունեություն՝ ի նպաստ ազգային ու պետական շահերի: Իմ կյանքի այդ հետաքրքիր ու բովանդակալից շրջանը որոշեցի անցնել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, և այդ ճանապարհին ինձ ուղեկցեց պրոֆեսորադասախոսական փորձառու անձնակազմը:

 

 

 

Յուրաքանչյուր լավ բան տեղի է ունենում պատահական ու ճիշտ ժամանակին:

 

Ուսումնառության գործընթացն արտերկրի կրթական համակարգի առանձնահատկություններով լրացնելու գաղափարն ունեցել եմ երկար ժամանակ, սակայն «Էրազմուս+» ծրագրին մասնակցելը կոնկրետ այս ժամանակահատվածում իմ պլաններում բացարձակապես չկար: Նույնիսկ հայտադիմումը լրացնելը շատ հանկարծակի է ստացվել․ վերջնաժամկետից ժամեր առաջ ընկերներիս հորդորով և աջակցությամբ դիմել եմ ծրագրին:

 

 

ԵՊՀ-ի շահագրգռվածությունը և աջակցությունն էապես խթանում ու մոտիվացնում են ուսանողներին:

 

ԵՊՀ-ի միջազգային համագործակցության լավագույն դրսևորումներից են փոխանակման ծրագրերը, որոնց շնորհիվ ուսանողները հնարավորություն են ստանում կատարելագործելու իրենց անձնական ու մասնագիտական հատկանիշները, արտերկրում ներկայացնելու իրենց, համալսարանն ու երկիրը:

 

 

Չեխիայում անցկացրած ամիսներն իմ կյանքի ամենագունեղ շրջաններից են։

 

Այդ շրջանն ինձ համար ինքնակերտման ու աշխարհընկալման զարգացման մի նոր փուլ էր։ Գունագեղ ու ջերմ Պրահայում անցկացրած ամիսների ընթացքում վերահաստատեցի այն գիտակցումը, որ հայրենիքն ինձ համար առաջնային ու բացարձակ արժեք է:

 

Մարինե Մկրտչյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի տնօրենի տեղակալ Մաթիաս Հեսպեն՝ հետագա համագործակցությունների հեռանկարները, ինչպես նաև վերոնշյալ կրթական ծրագրի ուսանողներից երկուսին կրթաթոշակ տրամադրելու հարցը քննարկելու։