04.04.2019 | 
Մշակույթ
ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի ունեցավ Կանանց միջազգային տոնին նվիրված միջոցառում, որն ամփոփեց կանանց նվիրված միամսյակը:

Միջոցառումը նախաձեռնել էր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի պատասխանատու Վիկտորյա Խաչատրյանը: 

 

Ներկաների թվում էին Քիմիայի ֆակուլտետի դասախոսներ, ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից ուսանողներ և հյուրեր:

 

Քիմիայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Մարիամ Միքայելյանի խոսքով, այս միջոցառումը ևս մեկ առիթ էր կանանց  օրը տոն դարձնելու համար: 

 

Միջոցառմանը հանդես եկան ոչ միայն Քիմիայի ֆակուլտետի ուսանողները, այլև Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները:

 

Բեմում հնչեցին տարբեր ժանրերի երգեր, ինչպես նաև մասնակիցները հանդես եկան ժողովրդական պարերով:

Այլ նորություններ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
ԱՄՓՈՓՎԵՑ  «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում ավարտին մոտեցավ երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: