28.09.2015 | 
Հասարակություն
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ՝ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ՝ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Այսօր Մայր բուհում մեկնարկեց հայ նկարիչների ցուցահանդես-վաճառք, որից ստացված միջոցների մի մասը կփոխանցվի սիրիահայ ընտանիքներին:

Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները ԵՊՀ-ում բավականին բազմազան էին, և այդ շրջանակներում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցում էր ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

 

«ԵՊՀ ղեկավարության և Հայ նկարիչների կենտրոնի համագործակցության արդյունքում համալսարանականները հնարավորություն կունենան մի քանի օր ծանոթանալու միջազգային ցուցահանդեսներին բազմիցս մասնակցած հայտնի հայ նկարիչների ստեղագործություններին»,- նշեց Ռուբեն Մարկոսյանը:

 

Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի 3-րդ և 4-րդ հարկերում ցուցադրված է ծագումով հայ, սակայն տարբեր երկրներում ստեղծագործող և հեղինակավոր բուհերում դասավանդող 15 նկարիչների շուրջ 43 կտավ:

 

«Բարեգործական ակցիայի հիմնական նպատակն է ցուցահանդես-վաճառքի միջոցով օգնել Սիրիայից գաղթած մեր հայրենակիցներին: Ուրախ ենք, որ Երևանի պետական համալսարանի ղեկավարությունը՝ ի դեմս ռեկտոր Արամ Սիմոնյանի, համաձայնվեցին աջակցել այս նախաձեռնության կազմակերպման և անցկացման աշխատանքներին»,- ասում է Հայաստանի վաստակավոր նկարիչ, Հայ նկարիչների կենտրոնի նախագահ Խաչիկ Աբրահամյանը, ում կտավները նույնպես տեղ են գտել ցուցահանդեսում:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ
Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների նախասրահում, ԵՊՀ մշակույթի կենտրոնի և Գևորգյան հոգևոր ճեմարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Սուրբ Վարդանանց տոնին նվիրված միջոցառում:
ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ ՆԵՐԿԱ ՉԷՐ
Այսօր հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չէր: