19.07.2019 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է. ԵՊՀ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱԽՏՎԵԼ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է. ԵՊՀ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱԽՏՎԵԼ
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հետ կապված այսօր հնչել է կարծիք, որ Հոգաբարձուների խորհրդի գումարվող նիստը խախտում է ԵՊՀ կանոնադրությունը՝ հակասելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ հոդվածի 2-րդ կետին։

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը պարզաբանեց, որ ամեն ինչ կատարվել է ԵՊՀ կանոնադրությանը համապատասխան: Նշված կետը վերաբերում է միայն Գիտական խորհրդի լիազորություններին, որը, իհարկե, իրավունք ունի առաջարկել կառուցվածքային փոփոխություններ։

ԵՊՀ կանոնադրության 56-րդ հոդվածի 7-րդ կետը նմանատիպ իրավունք, այն է՝ «Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ նախագծեր» տալիս է նաև ԵՊՀ ռեկտորին, իսկ 36-րդ հոդվածի 2-րդ կետը այդ իրավունքը տալիս է Հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամի։


ԵՊՀ կանոնադրություն՝ http://documentation.ysu.am

Այլ նորություններ
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ԵՊՀ գիտխորհուրդը փետրվարի 21-ին քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների նոր նախագիծը:
ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ, ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 10 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի նիստը: