12.05.2017 | 
Հասարակություն
ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ
ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ բեմականացում՝ «Արտասովոր հոբելյան» խորագրով:

Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը նվիրված էր հայ մամուլի պատմության անցած ճանապարհին և հայ մամուլի երախտավորներին, ովքեր տարբեր ժամանակահատվածներում ստեղծագործել են և իրենց գործունեությամբ անմահ են մնացել ժամանակի տարածության մեջ:

«Խոնարհվում ենք և հարգանքի տուրք մատուցում հայ մամուլի բոլոր այն երախտավորներին, որոնց գործի շարունակողն ենք մենք՝ բոլորս միասին, ինչպես նաև նրանք, ովքեր մի օր իրենց երազանքի մեծագույն առանցքը կհամարեն կամ այսօր էլ համարում են լրագրությունը»,- նշեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

Թատերական ներկայացմանը մասնակցում էին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները, որոնք ուսումնական ծրագրի շրջանակում արդեն հասցրել են ուսումնասիրել հայ մամուլի պատմությունը:

Ինչպես նշում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը, սա ուշագրավ փորձ է «Հայ մամուլի պատմություն» առարկան ներկայացնելու նաև բեմականացված տարբերակով:

«Ուսանողները միջոցառման ընթացքում հնարավորություն են ստանում կերպարանավորելու տարբեր ժամանակաշրջանների խմբագիրներին, կերտելու թղթակիցների դերերը: Այդ կերպ բոլոր այն լուսավոր մարդիկ, որոնց անդրադառնում ենք, կարծես վերակենդանանում, վերամարմնավորվում են նոր ժամանակներում՝ մեր օրերում»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:

Ցերեկույթի խորագիրը խորհրդանշական էր: Ըստ սցենարի՝ «Արտասովոր հոբելյան»-ի ընթացքում մեկ հարկի տակ էին հավաքվել տարբեր ժամանակների խմբագիրներ՝ հայ մամուլի նահապետ Հարություն քահանա Շմավոնյանից մինչև Հակոբ Ավետիքյան:

 

Բեմականացման ընթացքում ուսանողները ներկայացրին այնպիսի նշանավոր պարբերականներ, որոնք իրենց ժամանակներում աչքի են ընկել յուրատեսակ ձեռագրով, կերտել են արժեքավոր դեմքեր և դիմագծեր: Անդրադարձ կատարվեց «Մշակ», «Արձագանք», «Ազգասէր», «Բազմավէպ», «Բազմավէպ», «Դրօշակ» և մի շարք այլ պարբերականների աշխատանքին և խմբագիրներին: 

Այլ նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին: