05.12.2008 | 
Գիտություն
ԱԲՐԱՀԱՄ ՄԱՍԼՈՈՒ. ՄԵԾ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ
ԱԲՐԱՀԱՄ ՄԱՍԼՈՈՒ. ՄԵԾ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ
«Այսօր էլ արդիական է Աբրահամ Մասլոուի առաջ քաշած այն դրույթը, որ բոլոր բարձրագույն աստիճանի պահանջմունքները բնազդային են»,- ասում է Գայանե Շահվերդյանը:

Դեկտեմբերի 5-ին ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետում կայացած գիտաժողովը կրում էր «Աբրահամ Մասլոուի ներդրումը հոգեբանական գիտության զարգացման մեջ» խորագիրը, որը նվիրված էր մեծ հոգեբանի ծննդյան 100-ամյակին:

Գիտաժողովը կազմակերպել էր նույն ֆակուլտետի Կիրառական հոգեբանության ամբիոնը, եւ այն առանձնահատուկ էր, քանի որ համալրում էր ԵՊՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

«Պատահական չէ, որ այս գիտաժողովը նվիրված է հենց Աբրահամ Մասլոուի գիտական ժառանգությանը: Մեծ Է նրա դերը եւ ներդրումը հոգեբանական գիտության զարգացման մեջ: Նա համաշխարհային անուն ունեցող այն հոգեբաններից է, ով կարողացել է համակողմանի ուսումնասիրել անձի հոգեբանությունը, գնահատել մարդկային պահանջմունքները եւ, ի վերջո, հոգեբանության մեջ հիմք է դրել հումանիստական հայացքների տեսությանը», - մանրամասնում է Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Գայանե Շահվերդյանը: 

Աբրահամ Մասլոուի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողովի շրջանակում նույն ամբիոնի դասախոսները եւ մագիստրոս ուսանողները պատրաստել էին 13 զեկույց հետեւյալ թեմաներով`«Բարձրագույն ապրումներ եւ արտ-թերապիա», «Աբրահամ Մասլոուի սոցիալ-քաղաքական հայացքները», «Հոգեկան առողջության հասկացումը Աբրահամ Մասլոուի կոնցեպցիայում», «Տրանսցենդենցիա եւ ինքնաիրականացում», ««Լինել» սկզբունքը որպես ինքնաիրականացման պայման» եւ այլն:

Զեկույցների թեմաները բավականին ընդգրկուն էին եւ ամբողջովին լույս էին սփռում Աբրահամ Մասլոուի գիտական ժառանգության վրա: 

Գիտաժողովին, բացի դասախոսներից, ներկա էին նաեւ ֆակուլտետի ուսանողները, ովքեր իրենց հետաքրքրող հարցերը մասնագետներին ուղղելու եւ քննարկումներին մասնակցելու հնարավորություն ունեցան:

Այլ նորություններ
«ՔՐԴԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»․ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Քրդերն ու Իրաքյան Քուրդիստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում» խորագրով գիտաժողով:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Դեռևս մայիսին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպել էր գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթը: