28.11.2008 | 
Գիտություն
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը բոլորեց իր հիմնադրման 75-ամյակը:

Տարիներ շարունակ երկրի իրավական ոլորտում բարձրակարգ մասնագետներ պատրաստող ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն այսօր ուսումնական դատական նիստերի դահլիճում կազմակերպել էր հոբելյանական գիտաժողով:

Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ ավանդական դարձած գիտաժողովն ամբողջովին նվիրված էր իրավական ոլորտի հիմնահարցերի ուսումնասիրությանն ու դրանց լուծման ճանապարհներին:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նախ ողջունեց մասնակիցներին, ապա հավելեց. «Այսօրվա զեկույցներն իրավական ոլորտի այն բոլոր կարեւոր եւ առաջնային հիմնախնդիրների մասին են, որոնք, ցավոք, դեռեւս լուծված չեն, չնայած որ բազմաթիվ անգամ արձագանքել ենք դրանց»:

Գիտաժողովի ընթացքում հնչեց 8 զեկույց: Բանախոսներից յուրաքանչյուրին հատկացված էր 15 րոպե, նույնքան ժամանակ էլ տրամադրվեց ներկաների հարցերին պատասխանելու համար: 

Զեկույցների թեմաները հետաքրքիր էին եւ ընդգրկուն`«Բուհերի իրավական կարգավիճակի պատմական զարգացումը եւ արդի հիմնախնդիրները», «Կենսաթոշակային տարիքը որպես աշխատանքային պայմանագրի լուծման հիմք», «Անչափահասների շեղվող վարքագծի եւ վիկտիմիզացիայի առանձնահատկությունները ՀՀ-ում», «Իրավաբանական անձանց տեղաշարժման իրավունքը Եվրամիությունում» եւ այլն:

Յուրաքանչյուր զեկույցից հետո թեմաների շուրջ բավականին ակտիվ քննարկումներ էին ծավալվում: Գիտաժողովին, բացի դասախոսներից, մասնակցում էին նաեւ ուսանողները, որոնց նույնպես հնարավորություն էր ընձեռված` մասնակցելու քննարկումներին: 

Դեկան Գագիկ Ղազինյանի խոսքերով` մոտ ապագայում նախատեսվում է կազմակերպել ֆակուլտետի 75-ամյակին նվիրված միջբուհական ուսանողական գիտաժողով:

Այլ նորություններ
«ՔՐԴԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»․ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Քրդերն ու Իրաքյան Քուրդիստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում» խորագրով գիտաժողով:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Դեռևս մայիսին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպել էր գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթը: