03.05.2012 | 
Մշակույթ
ԵԹԵ ԲՈԼՈՐԸ…
ԵԹԵ ԲՈԼՈՐԸ…
Երեկ Մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ կինոակումբի` այս ուստարվա գործունեության վերջին ցուցադրությունը:

Ցուցադրվեց Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը:

 

Հերոսուհու հայրը ռուս զինվոր Ալեքսանդր Մասլեննիկովն է, ով զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ` պաշտպանելով իր կնոջ` Լիլիթի հայրենիքը: Քսան տարի անց Ալեքսանդրի աղջիկը գալիս է հոր գերեզմանի վրա ծառ տնկելու, գտնում է հոր ընկերներին, ովքեր փորձում են իրականացնել նրա ցանկությունը, բայց պարզվում է, որ ռուս զինվորի գերեզմանը մնացել է սահմանից այն կողմ... Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցավ քննարկում, որին ներկա էին Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը եւ նկարիչ Աշոտ Համբարձումյանը:

 

Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, սցենարի համահեղինակ եւ գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը, պատասխանելով ուսանողների հարցերին, նշեց, որ ֆիլմը սիրո մասին է. սիրո ավելի մեծ դրսեւորում, քան ռուս զինվորի արարքն էր, դժվար է պատկերացնել: Ֆիլմը նաեւ պատերազմի մասին է, թեեւ այնտեղ ոչ մի կրակոց, կռվի ոչ մի տեսարան չկա:

 

Միքայել Պողոսյանը վերլուծեց նաեւ ֆիլմի խորագիրը. «Եթե բոլորը կարեւոր կետերում մեկ լինեն, եթե բոլորը ցանկանան միասին ինչ-որ բան արարել, ապա հաստատ կկարողանան. եթե բոլորը ցանկանան, որ պատերազմ չլինի, ապա պատերազմ չի լինի»: Հավելենք, որ Կինոակումբն իր գործունեությունը կվերսկսի սեպտեմբերից:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։