05.04.2017 | 
Մշակույթ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՇՈՒՆՉԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՇՈՒՆՉԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում ցուցադրվեց «Ճակատագրական կինը» ֆիլմը:

Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբի և ՀՀ ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում:

 

Պիեր Սալվադորիի ֆիլմի ցուցադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ՀՀ ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչներ Աշոտ Համբարձումյանը և Նունե Գալստյանը: Նրանք նշեցին, որ ցուցադրության համար ընտրվում են այնպիսի ֆիլմեր, որոնք համաշխարհային ճանաչում ունեն և կօգնեն երիտասարդներին զգալ համաշխարհային կինոյի զարկերակը:

 

Ֆրանսիական կինոարտադրության թեթև և էլեգանտ ֆիլմը հետաքրքիր սիրո պատմություն է՝ ռոմանտիկ կատակերգության ժանրում: Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորել են Օդրի Տոտուն և Գադ Էլմալեխը:

 

Ֆիլմում գլխավոր հերոսը՝ Ժանը, «սովորական» տղա է, ով աշխատում է շքեղ հյուրանոցում և նկատվում հարուստ հաճախորդների կողմից միայն ժամանակ, երբ նրանց պետք է լինում: Նա աշխատում է որպես բարմեն և բեռնափոխադրող, իսկ երբեմն էլ հարուստ տիկնանց շնիկներին տանում է զբոսանքի: Ժանը հարուստ չէ, բայց ամեն օր առնչվում է շքեղ կյանքի հետ ու շատ լավ հասկանում, որ երբեք չի կարողանա ապրել այդ կյանքով:

 

Ամեն ինչ փոխվում է, երբ գլխավոր հերոսը հանդիպում է Իռենին՝ գեղեցկատես մի աղջկա, ով փնտրում է հարուստ տղամարդկանց և ապրում նրանց հաշվին: Թյուրիմացության արդյունքում Իռենը Ժանի հետ ծանոթության սկզբում կարծում է, որ վերջինս հարուստ է և որոշում թիրախավորել նրան: Սակայն նրան սպասվում է տհաճ բացահայտում. Ժանը «հասարակ» մարդ է, և նրանից ոչ մի օգուտ չկա: Հիասթափված Իռենը ուղևորվում է Նիցցա՝ գտնելու նոր հաճախորդի, սակայն հաշվի առած չի լինում, որ Ժանը անհուսալիորեն սիրահարվել է իրեն և որոշել գրավել իր գեղեցկուհու սիրտը:

 

Տեղեկացնենք, որ ֆիլմի ցուցադրության ավարտին հաջորդեց քննարկումը:

 

Այլ նորություններ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
ԱՄՓՈՓՎԵՑ  «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում ավարտին մոտեցավ երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: