06.11.2019 | 
Ուսանողական
ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ ԵՊՀ մի շարք ուսանողներ այսօր Նուբարաշենի զորամասի հրաձգարանում մասնակցել են կրակային պատրաստության գործնական պարապմունքի:

Գործնական պարապմունքին մասնակցողների մեծամասնությունն առաջինկուրսեցիներն էին, որոնք նախապես անցել էին կրակային պատրաստության տեսական պարապմունքներ:

 

Միջոցառման նպատակն էր ուսանողներին սովորեցնել, ինչպես նաև բարելավել արդեն ունեցած կրակային պատրաստության հմտությունները:

 

 

Նշենք, որ Մարտական պատրաստության ակումբի կողմից կազմակերպվող տեսական և գործնական պարապմունքները կրում են ամենամյա բնույթ:

 

Ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանն ասաց, որ նմանօրինակ պարապմունքների նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է. «Ակումբը հայաստանյան համալսարաններում առաջին ուսանողական զինվորական կառույցն է, որն ուսանողներին նախապատրաստում և ծանոթացնում է բանակային կյանքին, պարբերաբար կազմակերպվում են ներհամալսարանական դասախոսություններ տարածաշրջանային, ռազմական թեմաներով, այցելություններ զորամասեր, մարտական դիրքեր, հանդիպումներ ՀՀ ՊՆ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ»:

 

 

Մարտական պատրաստության ակումբի 4-րդ ջոկատի հրամանատարներից Մերի Մանուկյանը նշեց, որ դասընթացները ոչ միայն բարձրացնում են ուսանողների մարտական ոգին, այլև նպաստում, որ նրանք գործնականում կիրառեն իրենց սովորածը. «Դասընթացը շատ օգտակար է, քանի որ մենք պատերազմող երկիր ենք, ու ցանկացած պահի մեր գիտելիքները կարող են օգտակար լինել: Ուսանողները մեծ ոգևորությամբ են մասնակցում պարապմունքներին և ցանկանում, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական բնույթ կրեն»:

Հասմիկ Ասլանյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: