04.03.2019 | 
Գիտություն
1512-1513 ԹԹ. ՀԱՅԵՐԵՆ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԻՆԳ ԳՐՔԵՐԸ
1512-1513 ԹԹ. ՀԱՅԵՐԵՆ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԻՆԳ ԳՐՔԵՐԸ
Հայերեն հրատարակված առաջին գիրքը հայտնի «Ուրբաթագիրքն» է: Բացի այս գրքից՝ հայտնի են 1512-1513 թթ. հրատարակված ևս չորս գրքեր՝ «Պարզատումարը», «Պատարագաթերթը», «Ախթարկը» և «Տաղարանը»:

Այս մասին տեղեկացնում է https://vstrokax.net-ը կայքը:

1. Հայերեն առաջին գիրք հրատարակողը Հակոբ անունով հոգևորական է եղել: Հակոբ անվանը հետագայում ավելացվել է «Մեղապարտ» մականունը՝ համաձայն իր կողմից թողած արձանագրության:

Մեղապարտի կողմից հրատարակված առաջին գիրքը կոչվում է «Ուրբաթագիրք», որը տպագրվել է 1512 թ. Վենետիկում: Այդ ժամանակ Իտալիայում արդեն գործում էր հայկական համայնքը:

 

1512 թվականն ընդունված է համարել հայերեն գրքերի տպագրության սկիզբը:

 

«Ուրբաթագիրքը» գրված է գրաբարով, բաղկացած է աղոթքներից և հիվանդությունները բուժելու մեթոդներից, գրքում ներառված են նաև երկար մեջբերումներ «Նարեկ»-ից, որն իրավամբ համարվում է Սուրբ Գրիգոր Նարեկացու (951-1003 թթ.) ստեղծագործության գլուխգործոցը:

Գրքում կան չորս պատկերներ: Էջերը պարունակում են վերնագրեր՝ զարդարված նախշազարդ շրջանակներով: Տեքստը գրված է երկու գույնով՝ սև և կարմիր:

Կարմիրով գրված են գրքի սկիզբը և որոշ հատվածներ:

 

 2. «Պարզատումար»

Հայ Աստվածահաճո օրացույց է, «Ուրբաթագրքից» հետո հայերեն տպագրված երկրորդ գիրքը:

 

Այս գիրքը նույնպես, ինչպես նախորդը, գրված է գրաբար, ներառում է սրբերի կյանքի մասին համառոտ նկարագրություն: Գիրքը կարդում են այն օրերին, երբ եկեղեցին նշում է այս կամ այն սրբի հիշատակը: 

Էջերը պարունակում են վերնագրեր՝ շրջանակներով սահմանափակված:

Օգտագործված է 16 շրջանակ  (8 շրջանակ, որոնցից յուրաքանչյուրը՝ 2 տարբեր ոճով):

 

Նույնատիպ շրջանակներ՝ փոքր-ինչ վերափոխված, օգտագործվել են «Պատարագաթերթ» գրքում՝ նույնպես տպագրված Հակոբ Մեղապարտի կողմից:

 

Տեքստը զարդարված է երկու դեկորատիվ տառերով, որից մեկը կարմիր է, մյուսը՝ սև:

Գրքի վերջում առկա է հրատարակչության նշան:

 

3. «Պատարագաթերթ»

Աստծո երկրպագության արարողակարգ է Հայ Առաքելական եկեղեցում:

Սուրբ տառերը գրվել են 1513 թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի ձեռքով.

«Ով կարդա, թող խնդրի Աստծուն ներել իմ բոլոր մեղքերը»:

 

4. «Ախթարկ»

Աստղագուշական գիտական ակնարկների, հոդվածների ժողովածու է, որը ներառում է բժշկության մասին տեղեկություններ:

 

5. «Տաղարան»

Երգերի ժողովածու է հոգու և մարմնի համար: Միջին դարերում հայ հեղինակների՝ Ներսես Շնորհալու, Ֆրիկի, Մկրտիչ Նաղաշի, Հովհաննես Թլկուրանցու և այլոց  կողմից գրված գործերի հավաքածու է:

 

Գիրքը գրաբարով է: Էջերը պարունակում են վերնագրեր՝ շրջանակներով շրջապատված:

 

Շատ թերթեր ունեն զարդարված դեկորատիվ տառեր: Տեքստը, ինչպես նախորդներում, տպագրված է երկու գույնով՝ կարմիր և սև: 

Գրքի վերջում կա հրատարակչության խաչաձև նշան՝ դրված Հակոբ Մեղապարտի կողմից ՝ D. I> Z. A:

 

Վերոնշյալը ճշգրիտ բացատրություն չունի: Առավել տարածված  է Կ. Բասմաջյանի տարբերակը, ըստ որի՝ Dei Sevrus - ստրուկ Աստծու, Iakobus - Հակոբ, Zanni Cani (յան), armenius - հայ:

Անգին Խաչատրյան

 

 

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ, ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ. ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի ամենամյա գիտաժողովը, որի ժամանակ հնչել են զեկուցումներ` նվիրված արդիականություն ունեցող իրավագիտական հիմնահարցերին:
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը: