01.09.2021 | 
Հասարակություն
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է». ԵՊՀ ՄԱՆԿԱՎԱՐԺՈԻԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԴԻՄԱՎՈՐԵԼ Է ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է». ԵՊՀ ՄԱՆԿԱՎԱՐԺՈԻԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԴԻՄԱՎՈՐԵԼ Է ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
Այսօր՝ Գիտելիքի, գրի և դպրության օրը, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում մեկնարկեց ուսումնական տարին: Կենտրոնն իր դռները բացեց բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» և մագիստրատուրայի «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրերի առաջինկուրսեցիների առջև:

ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում առաջինկուրսեցիներին դիմավորեցին կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը և ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

 

Հանդիպմանը, որը կազմակերպվել էր հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ, Նազիկ Հարությունյանը շնորհավորեց ուսանողներին ԵՊՀ ընդունվելու և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, ապա առաջին կուրսի ուսանողներին ծանոթացրեց ուսումնական գործընթացին և կրթական ծրագրերին, խոսեց կրեդիտային  համակարգի, ուսումնառության համար անհրաժեշտ պայմանների, սովորողների իրավունքների և պարտականությունների մասին:

 

Նազիկ Հարությունյանն առաջինկուրսեցիներին հորդորեց հնարավորինս ակտիվ լինել և ներգրավվել առաջիկայում կենտրոնում նախատեսվող ուսումնական, գիտական և մշակութային միջոցառումներին: Նա բարի երթ մաղթեց առաջինկուրսեցիներին ԵՊՀ-ում իրենց ուսումնառության գործում և ցանկացավ մեծ հաջողություններ: 

 

 

Հանդիպման ժամանակ ուսանողները հղեցին իրենց հուզող հարցերը, որոնց տրվեցին սպառիչ և ամբողջական պատասխաններ: Այնուհետև ողջույնի խոսքով ելույթ ունեցան ՄԿԶԿ ՈՒԽ նախագահ Քրիստինե Շահվերդյանը և կենտրոնի ՈՒԳԸ քարտուղար Մարգարիտա Ոսկանյանը՝ նշելով, որ ուսանողական այս երկու կառույցներում ներգրավված լինելը կօգնի արդյունավետ և բուռն ուսանողական առօրյա ունենալու հարցում:

 

Հանդիպման ավարտին առաջինկուրսեցիներն իրենց կուրսղեկի՝ դոցենտ  Մ. Ավետիսյանի և կենտրոնի ՈՒԽ և ՈՒԳԸ անդամների ուղեկցությամբ այցելեցին ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ տեղում ծանոթանալու ԵՊՀ կառուցվածքին: Այցի ընթացքում նրանք եղան նաև ԵՊՀ գրադարանում ու ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնում:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՄՇՏԱՊԵՍ ԿԱՆԳՆԵԼՈՒ Է ԱՐՑԱԽԻ ԿՈՂՔԻՆ. ԵՊՀ-Ի ԵՎ ԱՐՊՀ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել են երկու բուհերի միջև համագործակցության նոր պայմանագիր՝ զարգացնելու կրթական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական ոլորտներում առկա փոխգործակցությունը:
«ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ». ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ
Ծաղկաձորում մեկնարկել և ընթանում է «Erasmus+» կարողությունների զարգացման ծրագրի «Armdoct» նախագծի շրջանակում կազմակերպված եռօրյա աշխատաժողովը՝ «Դոկտորական կրթության կարգավորման շրջանակը» խորագրով։