03.09.2018 | 
Մշակույթ
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՖԼԵՇ-ՄՈԲԵՐՈՎ
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՖԼԵՇ-ՄՈԲԵՐՈՎ
Առաջինկուրսեցիների մուտքը ԵՊՀ նշանավորելու համար Մշակույթի կենտրոնը կազմակերպել էր ֆլեշ-մոբեր, որոնց ընթացքում կենտրոնի սաները հանդես եկան երգերի ու պարերի կատարմամբ:

Դեռևս առավոտյան ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց Մշակույթի կենտրոնի երգչախմբի սաները հանդես եկան համալսարանին նվիրված երգերի կատարումներով, իսկ արդեն կեսօրին կենտրոնի աղջիկների պարային համույթի մասնակցությամբ տեղի ունեցավ պարային ֆլեշ-մոբ:

Կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը շնորհավորեց առաջինկուրսեցիներին և ուսանողական ակտիվ և անմոռանալի տարիներ մաղթեց. «Դե իսկ բոլոր համալսարանականներիս էլ հաջող ուսումնական տարի եմ ցանկանում»:

Վալենտինա Ասկարյանն Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի է: Մեզ հետ զրույցում ասաց, որ անցած ուսումնական տարին շատ հագեցած էր, և հույս ունի, որ այս տարին էլ ավելի հետաքրքիր կանցնի: Այսօրվա միջոցառումներից էլ Վալենտինան շատ ոգևորված է և ուրախ. իսկական տոնական օր է ստացվել:

Միքայել Նշանյանն էլ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է: Մեզ հետ զրույցում խոսելով նոր ուսումնական տարում իր սպասելիքների մասին՝ Միքայելը հույս հայտնեց, որ կընդլայնվեն միջազգային համագործակցությունները, որոնք էլ իրենց հերթին կընդլայնեն ուսանողների փոխանակման ծրագրերի հնարավորությունները:




Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ԱՂԻ ԲԼԻԹԸ՝ ՄԵԶՆԻՑ, ԵՐԱԶԸ՝ ՁԵԶՆԻՑ». ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Այս տարի եկեղեցական տոնացույցով Սուրբ Սարգսի տոնը նշվում է փետրվարի 16-ին: ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ համալսարանում Երիտասարների օրհնության օրը նշվեց տոնի նախօրեին:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ԲԻԹՆԻԿՆԵՐ
Անվերջ թվացող երկու աշխարհամարտերից հետո երիտասարդների մոտ ծավալվում են զանազան շարժումներ: Այսօր, հետադարձ հայացք նետելով դեպի 1950-60-ականներ, շատերը մատնանշում են միայն հիփիներին՝ որպես երիտասարդական ապստամբության կրող: Հիփիներից առաջ եղել են բիթնիկները: Հենց բիթ-սերունդն է ճանապարհ բացել հիփիների ու ռոքնռոլի համար: