20.03.2018 | 
Մշակույթ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸ ԵՊՀ «ԷԿՐԱՆԻՆ»
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸ ԵՊՀ «ԷԿՐԱՆԻՆ»
ԵՊՀ մշակույթի կենտրոնը Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցության շրջանակում վերսկսում է արդեն ավանդույթ դարձած ֆիլմերի ցուցադրությունը:

Այս անգամ հերթը ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերինն ու մուլտֆիլմերինն էր, իսկ միջոցառման հյուրերը ֆրանսախոս ուսանողներն էին:

 

2012-ից Ֆրանսիական ազգային կինոկենտրոնը նշում է կարճամետրաժ ֆիլմերի օրը, որին միացել է նաև Հայաստանը: Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նշեց, որ նմանատիպ ֆիլմերի ցուցադրությունը պարբերաբար է լինելու, և ուսանողները հնարավորություն կունենան դիտելու վեջին տարիներին արտադրված և միջազգային փառատոններին մասնակցած լավագույն ֆիլմերը:

 

 

Ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերն ու մուլտֆիլմերը  ներկայացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆրանկոֆոն միջոցառումների պատասխանատու Նունե Գալստյանը: Ցուցադրվեցին վեց կարճամետրաժ ֆիլմեր, որոնցից երկուսը մուլտֆիլմեր էին: Ֆիլմերում խոսվում էր  ֆրանսիական ժամանակակից հասարակության տարբեր խնդիրների մասին: Վերջիններս աչքի էին ընկնում ռեժիսորական բարդ լուծումերով, որոնցից մեկն էլ փելեշյանական հայտնի տարածական մոնտաժն է:

 

Նմանօրինակ ֆիլմերի ցուցադրությունն ուսանողների համար ֆրանսիական կինոյի բազմազանությանը, գույներին ու նորարարական մտքին ծանոթանալու լավ հնարավորություն է:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: