http://1course.ysu.am/ էլեկտրոնային կայքը նորաթուխ համալսարանականներին հնարավորություն կտա առցանց ծանոթանալու առաջին կուրսեցիներին անհրաժեշտ տեղեկատվությանը՝ բուհում սովորելու առանձնահատկություններին, ժամատախտակին, ուսանողական նպաստների ու կրթաթոշակների համակարգին և այլն:
Կայքում կարելի է գտնել նաև Մայր բուհի պատմության համառոտ ակնարկը, համալսարանի կառուցվածքը, ուսումնական գործընթացին, գիտական գործունեությանը, ուսանողական և մշակութային կյանքին վերաբերող ցանկացած տեղեկատվություն, այդ թվում` համալսարանական կյանքն արծարծող ամենավերջին նորություններն ու իրադարձությունները:
Ինտերնետային կայքում տեղադրված է նաև Մայր բուհի օրհներգը, ԵՊՀ առաջին կուրսեցու երդման հանդիսավոր արարողության նկարագրությունն ու երդման տեքստը: