21.03.2018 | 
Մշակույթ
ՊՈԵԶԻԱՅԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԿԵՍ ՔԱՅԼ Է. ԲԱՆԱՍԵՐՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐԸ
ՊՈԵԶԻԱՅԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԿԵՍ ՔԱՅԼ Է. ԲԱՆԱՍԵՐՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐԸ
Այսօր ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ նշվեց պոեզիայի միջազգային օրը:

1999 թվականին՝ Փարիզում  ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ նստաշրջանի ժամանակ, մարտի 21-ը որպես պոեզիայի միջազգային օր նշելու որոշում կայացվեց, նպատակ ունենալով ցույց տալու, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ կիսում են նույն զգացումներն ու հետաքրքրությունները:

 

Հայաստանը պոեզիայի միջազգային օրվան  միացավ 2010 թվականից: Այսօր արդեն մարտի 21-ը լավ առիթ է  պոեզիասեր հասարակությանը ևս մեկ անգամ ներկայացնել սիրված հեղինակների ստեղծագործություններն ու դրանց վրա գրված երաժշտական կատարումները:

 

Ազգային գրադարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ  ասմունքով հանդես եկան ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, ինչպես նաև «Հայասա» ֆոլկ բենդի  երգչուհի  Գայանե Ավդալյանը: Ուսանողների ասմունքին հաջորդում էին երաժշտական կատարումները, ինչը  ևս մեկ անգամ ցույց էր տալիս, որ պոեզիայից  երաժշտության անցումը կես քայլ է:

 

 

 

Միջոցառման ավարտին մասնակիցները պատվոգրեր ստացան:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: