30.11.2006 | 
Մշակույթ
ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի երգչախումբն ու ջութակահարների անսամբլը նոյեմբերի 30-ին համերգային ծրագրով հանդես եկան Երեւանի պետական համալսարանում:

Հնչեցին դասական ու էստրադային կատարումներ` Կոմիտասի, Շոստակովիչի ու Խաչատրյանի գործերից:

«Կարծում եմ` երկու համալսարանների ուսանողների մտերմությունն ամրապնդելու համար նման մշակութային միջոցառումներ հաճախ պետք է կազմակերպվեն»,- ասում է Մանկավարժական համալսարանի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Արկադի Շեկունցը:

Իսկ ԵՊՀ մշակույթի կենտրոնն առաջիկայում թատերական ներկայացմամբ հանդես է գալու Մակավարժական համալսարանում:

Այլ նորություններ
ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԳՐԱՎ ՆՈՐ ԷՋ
2020 թ. Ղազախստանում, Հայաստանում և այլ երկրներում մեծ շուքով նշվում է ղազախական նոր գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի 175-ամյակը:
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին: