19.01.2012 | 
Քաղաքականություն
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ԲՈՒՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ԲՈՒՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ պատվիրակությունն այս անգամ հյուրընկալվել էր Երեւանի համար 189 ավագ դպրոցում:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից այսօր հերթական ճանաչողական այցն էր կազմակերպվել դեպի Երեւանի` արցախյան ազատամարտիկ Սամվել Գեւորգյանի անվան համար 189 ավագ դպրոց: Համալսարանականները հանդիպեցին կրթօջախի տնօրեն Սերգեյ Պետրոսյանի հետ:

 

Վերջինս նշեց, որ այսպիսի այցելություններն անհրաժեշտ են աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու համար: ԵՊՀ չորս դասախոսներ` Էկոլոգիայի եւ բնության պահպանության ամբիոնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Կառլեն Գրիգորյանը, քիմ. գիտ. թեկնածու, դոցենտ Առլեն Խաչատրյանը, աշխարհ. գիտ. թեկնածու, դոցենտ Արսեն Գրիգորյանը եւ ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Լյովա Գրիգորյանը ավագ դպրոցի տնօրենի հետ քննարկեցին դպրոցական ծրագրերում առկա մի շարք խնդիրներ:

 

Հետագայում ԵՊՀ դասախոսները նաեւ կարճ դաս վարեցին 12-րդ դասարանների աշակերտների համար: «Բավականին հետաքրքիր դաս էր: Այն զգալիորեն տարբերվում էր մեր ուսուցիչների մատուցած դասերից: Համակ ուշադրությամբ լսում էինք ու փորձում նաեւ ակտիվորեն մասնակցել դասընթացին»,- ասաց ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արեւիկ Հարությունյանը, ով մասնակցել էր Կառլեն Գրիգորյանի վարած դասին:

 

Իսկ ահա դասախոս Լյովա Գրիգորյանը նշեց, որ աշակերտները դասընթացի սկզբում բավականին պասիվ էին ու ամոթխած, սակայն ընթացքում ընտելացան իրեն ու սկսեցին նաեւ հարցեր տալ: «Բացի հարցեր տալուց` նրանք ակտիվորեն պատասխանեցին նաեւ իմ կողմից տրված հարցերին»,- հավելեց դասախոսը:

 

Մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող բաժնի ավագ տեսուչ Սաթենիկ Աբրահամյանի խոսքերով` այս տարվա ընթացքում սա արդեն 4-րդ այցն էր ավագ դպրոց: «Անցած տարվա ընթացքում նմանօրինակ 200-ից ավելի այցելություններ ունեցանք դեպի ՀՀ ավագ դպրոցներ: Այս այցելությունների նպատակը դպրոց-բուհ շարունակական կապի ապահովումն է, որը կնպաստի նաեւ աշակերտի մասնագիտական կողմնորոշմանը»,- հայտնեց Սաթենիկ Աբրահամյանը:

Այլ նորություններ
«ԴՈՒՔ ԱԴԱՄԱՆԴԵ ՍԻՐՏ ՈՒՆԵՔ». ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԱԴԱՄԱ ԴԻԵՆԳ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը:
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող «Մասնագիտական կողմնորոշման օր» ծրագրի շրջանակում այսօր Երևանի N 170 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները Մայր բուհի կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով այցելեցին ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ: