05.05.2020 | 
Հասարակություն
«ԳԵՈՐԳԵՎՅԱՆ ԺԱՊԱՎԵՆ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՌՑԱՆՑ
«ԳԵՈՐԳԵՎՅԱՆ ԺԱՊԱՎԵՆ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ ռուսական կենտրոնը հրավիրում է բոլորին մասնակցելու «Գեորգևյան ժապավեն» միջոցառմանը՝ նվիրված Հաղթանակի 75-ամյակին։

ԵՊՀ ռուսական կենտրոնը «Հաղթանակի խորհուրդ» հասարակական և երիտասարդական կազմակերպությունների՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարությունների համակարգող խորհրդի կազմի մեջ է։

 

Այդ պատմական իրադարձությանը նվիրված միջոցառումների շրջանակում Ռուսական կենտրոնը «Հաղթանակի խորհրդի» հետ համատեղ ապրիլից իրականացնում է պատերազմի մասին բանաստեղծությունների և երգերի ֆլեշմոբ, որին մասնակցում են բոլոր հետաքրքրվածները՝ անկախ ազգությունից, տարիքից և մասնագիտությունից:

 

Այս տարի կանցկացվի նաև ավանդական դարձած «Գեորգևյան ժապավեն» միջոցառումը: Աշխարհում առկա իրավիճակով և ինքնամեկուսացման ռեժիմի ներդրմամբ պայմանավորված՝ այն կկազմակերպվի առցանց՝ #ГеоргиевскаяЛенточка, #Победа75, #ЯПомнюЯГоржусь, #СоветПобеды, #Հաղթանակիխորհուրդ հեշթեգներով։

 

Հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու հայրենասիրական միջոցառմանը և հրապարակելու ձեր ֆեյսբուքյան նկարներն այս շրջանակով՝ https://www.facebook.com/profilepicframes/?selected_overlay_id=227465058505938:

 

Հ.Գ.: Գեորգևյան ժապավենն անկոտրում ոգի ունեցող ժողովրդի խորհրդանիշն է, որը կռվեց և հաղթեց ֆաշիզմին Հայրենական մեծ պատերազմում: Այն նաև վետերանների, մարտի դաշտում ընկածների, ռազմաճակատի համար ամեն ինչ զոհաբերած մարդկանց հանդեպ հարգանքի տուրք է:

 

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԽԱՆԴՈՏ Է ԵՎ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱՄ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ». ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՅԱՆ
«Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի 2020 թ. ֆիզիկամաթեմատիկական անվանակարգում հաղթող է ճանաչվել Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի վարիչ Հովհաննես Հարոյանը: Պարոն Հարոյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, գիտական գործունեության, ինչպես նաև բնագավառի մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին:
ԵՊՀ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս տարի Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը դիմել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտե և ստացել թույլտվություն հոգեբանության մասնագիտական խորհուրդ ձևավորել և անցկացնել թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություններ ԺԹ.00.01 մասնագիտությամբ: