Հայաստանին որպես քաղաքական գործիչ հրաժեշտ տալուց առաջ հոկտեմբերի 19-ին դիվանագետը թերեւս վերջին անգամ հանդիպեց Երեւանի պետական համալսարանի ուսանողներին: Այս անգամ, սակայն, թեման ոչ այնքան քաղաքականությունն էր, միջազգային համագործակցությունը, որքան փիլիսոփայության եւ գրականության մասին իր մտորումները հայ ուսանողների հետ կիսելը: Բայց ոչ միայն այդքանը:
Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն սկսելուց առաջ դեսպանը երկու հիմնական խնդիր էր առանձնացրել, որ հրատապ ու կարեւոր էր մեր երկրի համար: Մեկը ղարաբաղյան հակամարտության խնդիրն էր, որի լուծումը դեսպանը միայն քաղաքական ճանապարհն է համարում, երկրորդը` Թուրքիայի հետ սահմանի բացումը. «Թուրքիան Եվրամիությանը անդամակցելու մասին է խոսում, ուրեմն փակ սահմաններ պիտի չունենա իր հարեւանների հետ, - ասաց Ա. Կյունին:- Եթե մի օր իր անդամակցությունը իրականություն դառնա, ապա սահմանների խնդիրը լուծվելու է Եվրամիության կենտրոնակայանում` Բրյուսելում»: Ըստ Ֆրանսիայի դեսպանի` Հայաստանի աշխարհագրական-քաղաքական դիրքը «խաչմերուկային» է, երբեմն դա նպաստավոր է, երբեմն էլ` ճիշտ հակառակը:
Պատասխանելով ուսանողների հարցերին` դեսպան Կյունին խոստովանեց, որ Հայաստանին ընդմիշտ հրաժեշտ տալու միտք չունի: «Մի չգրված օրենք կա` երբեք անմիջապես չվերադառնալ այն երկիր, ուր պաշտոնավարել ես, հատկապես երբ պաշտոնավարում է քո իրավահաջորդը,- բացատրեց դիվանագետը: - Հույս ունեմ Հայաստան վերադառնալ, երբ ազատ կլինեմ տնօրինելու ժամանակս: Ուզում եմ հայկական գյուղերից մեկում ֆրանսերենի դաս անցկացնել կամ գուցե հանդիպել համալսարանական ձեր հաջորդ սերնդի հետ ու կիսվել ինչ-ինչ տպավորություններով»:
Իսկ մեր երկրից Անրի Կյունին ձեռնունայն չի վերադառնում. «Այստեղ ես գտա, ինչ որոնում էի: Գտա մշակութային հարստություն, խորություն, խելք, լեզվի ու մշակույթի հարատեւ արժեւորում: Բոլորն էլ ի վերջո գտնում են այն, ինչ փնտրում են, պարզապես պետք է իմանան` ինչ են ուզում»,-խոստովանեց դեսպանը:
Հրաժեշտից առաջ նա բոլոր ներկաներին նվիրեց իր «Երջանկություն ամեն տեսակի» գրքույկը (հայերեն եւ ֆրանսերեն), ուր Հայաստանի մասին ասված է: «Այո, այս երկիրը կարող է երջանկության երկիր լինել»:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդն առաջին անգամ կազմակերպում է «Գարնանային մեդիադպրոց» մեկշաբաթյա ծրագիրը, որի նպատակն է դիմորդներին ծանոթացնել մասնագիտությանը, բուհին և ֆակուլտետին:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ: