27.10.2017 | 
Հասարակություն
ԳՐԱՆ-ՊՐԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ
ԳՐԱՆ-ՊՐԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ
Հոկտեմբերի 26-ին Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ նախագահի 2017 թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Մրցանակաբաշխության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները: Յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ երիտասարդները ստացել են նաև հուշախորհրդանիշներ և դրամական պարգևներ:

 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և այս տարվա կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին՝ մաղթելով, որ այդ մրցանակները լինեն նրանց առաջին քայլը մեծ հաջողությունների ճանապարհին:

 

 

«Ուրախալի է, որ տարիների այս աշխատանքն արդեն արդյունքներ է տալիս: Մենք տեսնում ենք հայկական նոր ստարտափներ, որոնք ամուր տեղ են սկսում զբաղեցնել համաշխարհային շուկայում: Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր մասնագետների մշակած ծրագրերը ներբեռնվում են աշխարհի տասնյակ միլիոնավոր մարդկանց բջջային հեռախոսներին: Ունենք բազմաթիվ դրական օրինակ, երբ հենց հայաստանցի մասնագետներն են գտել եզակի լուծումներ, որոնք կիրառվում են ողջ աշխարհում»,- իր խոսքում նշել է ՀՀ նախագահը:

 

Այս տարի ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 26 ուսանող և 17 աշակերտ 6 բուհից և 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր ՏՏ ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ նախագահի կրթական պարգևին արժանացել են 452 ուսանող և աշակերտ:

Ստորև ձեզ ենք ներկայացնում ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի՝ 2017 թ. կրթական պարգևներին արժանացած ԵՊՀ սովորողներին.

 

Գրան-պրի՝

 

Թորգոմ Եզեկյան -Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, ասպիրանտ

 

Լավագույն բակալավր՝

Ալբերտ Սահակյան - 1-ին կարգ (Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս)

 

Մհեր Դավթյան - 2-րդ կարգ (Ֆիզիկայի ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս)

 

Մանե Ավետիսյան - 2-րդ կարգ (Ֆիզիկայի ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս)

 

Լավագույն մագիստրանտ՝

Վարդան Ալոյան- 1-ին կարգ (Ֆիզիկայի ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս)

 

Լավագույն ասպիրանտ՝

 

Սուսաննա Գագինյան - 2-րդ կարգ (Ֆիզիկայի ֆակուլտետ, ասպիրանտ)

 

Տիգրան Հախվերդյան - 2-րդ կարգ (Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, ասպիրանտ)

 

Լավագույն սփյուռքահայ ուսանող՝

 

Ակոպ Կիրակոսյան- 2-րդ կարգ (Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս)

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։
ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները փորձել են հասկանալ կեղծ լուրերի տարածման ծավալները և դրդապատճառները: Ավարտից հետո մարտին հանրայնացվել է նրանց հետազոտությունը: