28.10.2006 | 
Կրթություն
ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ
ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ
«Հայ եւ այլազգի ուսանողների միակ տարբերությունը, թերեւս, այն է, որ նրանք ավելի շատ են դասի ժամանակ խոսում»,- կատակում է պրոֆեսոր Չարլզ Չիթլը:

Պրոֆեսորի երեք սեմինարներից հետո` հոկտեմբերի 27-ին, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի 33 ուսանողներ ստացան համապատասխան վկայագրեր:

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, միջազգային կապերի գծով պատասխանատու Թորոս Թորոսյանը նշեց, որ ինքն անձամբ է նախաձեռնել վկայագրերի բաժանումը` հաշվի առնելով թե որքան կարող է այն օգնել ուսանողներին աշխատանքի ընդունվելիս:

ԱՄՆ Օհայո նահանգի Բոուլինգ Գրինի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի պրոֆեսոր Չարլզ Չիթլի վարած սեմինարների մասնակիցները ստացան տարբեր կարգի վկայագրեր` կախված այն հանգամանքից, թե նրանցից յուրաքանչյուրը քանի դասախոսության է մասնակցել:

Ծրագրի մեջ Հայաստանից ընդգրկված էին ԱՄՆ-ում եւ Գերմանիայում մասնագիտական որակավորում ստացած դասախոսներ Կարապետ Բեգլարյանն ու Արտակ Ենգոյանը:

«Դասընթացներն անցկացվել են բացառապես անգլերենով: Ի պատիվ մեր ուսանողների, ովքեր փայլուն տիրապետում են անգլերենի, սեմինարներն անցան այսքան անմիջական ու արդյունավետ»,- ասաց տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Կարապետ Բեգլարյանը:

Վերջում Չարլզ Չեթլը կարդաց այն 7 ուսանողների անունները, ովքեր իրենց արդյունավեր աշխատանքով եւ ակտիվությամբ իրեն ամենից շատ էին դուր եկել: Պրոֆեսորը նշեց, որ համագործակցությունը նոր է միայն սկսվում եւ արդեն որոշված է իր հաջորդ այցը ԵՊՀ:

Այլ նորություններ
«ԻՆԴՈՒՍՏՐԻԱՅԻ ՕՐ» ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետն այսօր կազմակերպել էր «Ինդուստրիայի օր» խորագիրը կրող միջոցառում, որի նպատակն էր բարձր կուրսերի ուսանողներին հնարավորություն տալ ծանոթանալու ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ և իրենց մագիստրոսական ծրագրի համար գտնելու համագործակցության ուղիներ։
ՀԱՆԴԻՊՈԻՄ ԱՍԱԼԱ-Ի ԱՆԴԱՄ ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆԻ ՀԵՏ
Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ՌՀԴԱ-ի և Պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության համատեղ նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում ԱՍԱԼԱ-ի անդամ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանի հետ։