11.10.2019 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԳՈՒՐԳԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
ԵՊՀ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԳՈՒՐԳԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրաֆիզիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Գուրգեն Ալեքսանյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գնումների պլանավորման վարչության պետ:

Գուրգեն Ալեքսանյանը 1976-1981 թթ. սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվիչ տեխնիկայի ֆակուլտետում: 1988 թ. մասնակցել է Երևանի «ՍՈՅՈՒԶԷՎՄԿՈՄՊԼԵՔՍ» գիտաուսումնական կենտրոնի վերապատրաստման դասընթացներին՝ ստանալով «ՕՍՌՎ- ի համակարգային ծրագրավորող»-ի որակավորում, իսկ 1997-1998 թթ. մասնակցել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի միներալոգիայի և պետրոգրաֆիայի ամբիոնին կից գործող «Արծրունիտ» հայկական գեմոլոգիական կենտրոնի «Տեսական և պրակտիկ գեմոլոգիա» դասընթացներին՝ ստանալով «Փորձագետ-գեմոլոգ»-ի որակավորում: 2008 թ. հաճախել է ՄԳՏԿ «Կոմերցիալիզացիայի հիմունքները» որակավորման բարձրացման կուրսերին: 2016 թ. մասնակցել է «Գնումների հիմունքներն և գործընթացներն ՀՀ-ում» խորագրով որակավորման դասընթացներին:

1981-1994 թթ. Գուրգեն Ալեքսանյանն աշխատել է «Ագաթ» ԿԳՀԻ երևանյան մասնաճյուղում՝ զբաղեցնելով ինժեներ-ստաժորի, ավագ ինժեների, «Օկրուգ» թեմայի ղեկավարի, առաջատար ինժեների, ծրագրավորողի, «Օկրուգ» թեմայի գլխավոր կոնստրուկտորի ծրագրային ապահովման գծով տեղակալի պաշտոնները: 1991-1997 թթ. եղել է «Օլիմպոս» փոքր ձեռնարկության տնօրենը, իսկ 1996-2001 թթ.՝ Երևանի «Ադամանդ» բորսայի՝ թանկարժեք մետաղների և ոսկերչական քարերի գծով գլխավոր փորձագետ:

 

1998-2003 թթ. Գ. Ալեքսանյանը զբաղեցրել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի միներալոգիայի և պետրոգրաֆիայի ամբիոնին կից գործող «Արծրունիտ» հեմոլոգիական կենտրոնի կոմերցիայի գծով տնօրենի պաշտոնը՝ միաժամանակ աշխատելով որպես փորձագետ- գեմոլոգ: 2001-2008 թթ. ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետում եղել է միջազգային մի շարք նախագծերի նախագծող, ղեկավար և մասնակից: 2007 թ. աշխատել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետում՝ որպես ծրագրավորող: Նույն թվականից զբաղեցրել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի երկրաֆիզիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչի պաշտոնը:

 

Գուրգեն Ալեքսանյանը մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների և սեմինարների: 2000-2005 թթ. եղել է Բնական քարերի մասնագետների հայկական ասոցիացիայի անդամ: 2007 թ. Բնական ցեոլիտների միջազգային ասոցիացիայի անդամ է, իսկ 2008 թ.՝ Նավթային երկրաբանների ամերիկյան ասոցիացիայի անդամ: 2018 թ. պարգևատրվել է ԵՊՀ ոսկե, իսկ 2019 թ.՝ ԵՊՀ արծաթե մեդալներով:

 

2007 թ. Գուրգեն Ալեքսանյանը ԵՊՀ գույքագրման հանձնաժողովի անդամ է, իսկ 2009-ից՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի գույքագրման հանձնաժողովի նախագահը: 2011-ից որպես ապրանքագետ՝ աշխատել է ԵՊՀ գնումների և պահեստավորման վարչությունում՝ համակարգելով օտար երկրներից ԵՊՀ գնումների գործընթացը:

 

Տեղեկացնենք, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով ԵՊՀ գնումների պլանավորման վարչության արդեն նախկին պետ Արման Մալխասյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ԲԱՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՄՇԱԿԵԼ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Գիտական քաղաքականության վարչության պետ Իշխան Վարդանյանը «MINERVA» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 21-25-ն այցելել են Բելգիայի Լիեժի համալսարան՝ ծանոթանալու հետազոտողների համար մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության (HRS4R) լավագույն փորձին: