03.04.2014 | 
Քաղաքականություն
ԴԵԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ
ԴԵԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը ևս 5 տարի ղեկավարելու է Գուրգեն Մելիքյանը:

Արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի պաշտոնավարման ժամկետի լրանալու կապակցությամբ, ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի համաձայն և ԵՊՀ ռեկտորի 2014 թ-ի փետրվարի 25-ի հրամանով, նշված ֆակուլտետում հայտարարվել էր դեկանի ընտրություն:

 

Նախապես առաջադրված էին 3 հոգի՝ բան. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը և բան. գիտ. թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելքոնյանը: Սակայն նախ ինքնաբացարկ հայտարարեց Գառնիկ Ասատրյանը, ապա Ռուբեն Մելքոնյանը:

 

Ընտրությունը տեղի ունեցավ մարտի 28-ին: Ֆակուլտետի խորհրդի 52 անդամներից ներկա էին 48-ը: Առաջադրված միակ թեկնածուին կողմ են քվեարկել 43, դեմ՝ 3 հոգի: Անվավեր քվեաթերթիկները 2-ն էին:

 

Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 3-րդ և 4-րդ կետերի՝ ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։ Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: