19.12.2008 | 
Քաղաքականություն
ԱՐՀԿՈՄԻՏԵԻ 3-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՅԱՑԱՎ
ԱՐՀԿՈՄԻՏԵԻ 3-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՅԱՑԱՎ
Դեկտեմբերի 19-ին Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության 3-րդ հաշվետու համագումարը:

Արհեստակցական կազմակերպությունները` որպես անկախ միավորումներ, ձեւավորվել են 2000 թ-ի դեկտեմբերի 5-ին` ՀՀ «Արհեստակցական միությունների մասին» օրենքի համաձայն:

 

ԵՊՀ արհկոմիտեի հաշվետու համագումարը կայանում է 5 տարին մեկ անգամ: Հաշվետու 3-րդ համագումարի ընթացքում ԵՊՀ արհկոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի, փոխնախագահ Վոլոդյա Դուրգարյանի եւ վերստուգիչ հանձնաժողովի անդամ Կառլեն Գրիգորյանի կողմից ներկայացված զեկույցները վերաբերում էին 2004-2008 թթ-ի ընթացքում արհկոմիտեի կատարած աշխատանքներին, գործունեության ոլորտի որոշ ձեռքբերումներին, վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրությանը, ինչպես նաեւ արհկոմիտեի կազմին եւ կանոնադրության խմբագրմանն ու լրացմանը:

 

ԵՊՀ արհկոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը մանրամասն խոսեց հաշվետու ժամանակահատվածում արհկոմիտեի ունեցած որոշ ձեռքբերումների, ինչպես նաեւ առկա խոչընդոտների մասին: Ի դեպ, պարոն Ավետիսյանն այս պաշտոնը զբաղեցնում է ընդամենը երկու տարի: «2004-2008թթ. ընթացքում արհկոմիտեն մշտապես ընդլայնել է կոլեկտիվի հետ իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակները, հատկապես աշխատակիցների առողջության պահպանման, սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություն տալու, մշակութային միջոցառումների իրականացման ուղղությամբ:

 

Նշված ծրագրերի իրականացման համար արհկոմիտեն, ընդհանուր հաշվով, կատարել է շուրջ 122 մլն դրամի ներդրում»: Արմեն Ավետիսյանն ասաց, որ արհկոմիտեի կառույցներից է նաեւ «Անի» ուսանողական-տուրիստական ակումբը: Վերջին 2 տարվա ընթացքում ակումբը շուրջ 1800 ուսանողների համար կազմակերպել է ճանաչողական արշավներ դեպի հանրապետության տեսարժան վայրեր: «Նշեմ նաեւ`ԵՊՀ արհկոմիտեն ՀՀ արհմիութենական կառույցներից առաջինն է, որն արդեն ունի հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով պաշտոնական ինտերնետային կայքէջ (www.ysutu.am):

 

Կարծում եմ` այսօր համալսարանականներն արհկոմիտեի հետ առավել ակտիվ շփման հնարավորություն ունեն»,- ասում է արհկոմիտեի նախագահը: Թեեւ այսօր ԵՊՀ արհկոմիտեի առջեւ ծառացած են սոցիալական եւ իրավական մի շարք խնդիրներ, հատկապես ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հետ կապված, այնուամենայնիվ, արհկոմիտեի նախագահը հավատում է, որ ժամանակի ընթացքում եղած բացթողումները կլրացվեն: Ի դեպ, համագումարից հետո տեղի ունեցավ արհկոմիտեի նիստ, որի ընթացքում քվեարկությամբ միաձայն ` հինգ տարի ժամկետով ԵՊՀ արհկոմիտեի նախագահ վերընտրվեց Արմեն Ավետիսյանը, փոխնախագահ` Վոլոդյա Դուրգարյանը:

Այլ նորություններ
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՎԱՐԴԱՆ ԲԱԽՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
28 տարի առաջ՝ դեկտեմբերի 16-ին, Հասանաբադ գյուղի մատույցներում հերոսաբար զոհվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ-ազատամարտիկ Վարդան Բախշյանը, իսկ այսօր հերոսի անունը կրող դպրոցի աշակերտներն այցելեցին Վ. Բախշյանի հարազատ ֆակուլտետ՝ մանրամասն լսելու և ծանոթանալու հերոսի ապրած կյանքին և ուսումնառության տարիներին:
ԵՊՀ-Ն ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նոյեմբերի 29-ին ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հաստատման հուշագիր: