21.11.2018 | 
Քաղաքականություն
«ՖԻԶԻԿԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՎԵՐԺ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ». ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«ՖԻԶԻԿԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՎԵՐԺ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ». ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ  ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում հյուրընկալվել էին Արմավիրի N 1 ավագ դպրոցի 11 և 12-րդ դասարանների աշակերտները:

Աշակերտներին դիմավորեց Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը և ծանոթացրեց ֆակուլտետի կառուցվածքին:

 

Տեսական գիտելիքներն ամրապնդելու և մասնագիտական առանձնահատկություններին  մանրամասն ծանոթանալու նպատակով աշակերտները շրջեցին ուսումնական լաբորատորիաներով:

 

Պինդ մարմնի, Օպտիկայի, Ընդհանուր ֆիզիկայի, Աստղաֆիզիկայի ուսումնական լաբորատորիաներում աշակերտները ստացան համապարփակ տեղեկատվություն դրանց գործունեության ու պատմության վերաբերյալ: Նրանցից շատերն արդեն կողմնորոշված էին մասնագիտության ընտրության  հարցում:

 

12-րդ դասարանների աշակերտ Արտակ Մելքոնյանը նշեց, որ ֆիզիկան մշտապես եղել է իր հետարքրքությունների կենտրոնում. «Ֆիզիկան կարելի է հավերժ բացահայտել»:



Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
«ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ՄԵԾ Է ՀԱՄԱԿՐԱՆՔԸ ՄԵՐ ԱԶԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԷՍԹԵՐԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանին:
ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ
Գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորատի նիստ՝ օրակարգային և ընթացիկ մի շարք հարցերով: