04.05.2017 | 
Կրթություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀՈՒՅԶԵՐԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀՈՒՅԶԵՐԸ
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց «Աշխատանքային գործընթացում հուզական ինտելեկտի (EQ) և կրեատիվության կիրառումը՝ որպես ինքնակարգավորման միջոց» թեմայով երկօրյա սեմինար-դասընթացը:

Սեմինար-դասընթացը կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Գոյ» գիտագործնական համալիր հետազոտությունների նորարարական կենտրոնի համագործակցության շրջանակում և նպատակ ուներ նպաստել աշխատանքի կառավարման գործընթացում ուսանողների ինքնակարգավորման բարձրացմանը:

 

Մեզ հետ զրույցում «Գոյ» կենտրոնի ներկայացուցիչ Սուսաննա Ավետիսյանը փաստեց, որ սեմինար-դասընթացի առաջին օրը ուսանողները կծանոթանան տեսական հատվածին, իսկ արդեն մայիսի 5-ին կլինի տեսական մասի գործնական ներկայացումը. «Ուսանողները հենց տեղում կկարողանան կիրառել իրենց հասկացածը, մասնակցել տարբեր խաղերի և հնարավորինս շատ պրակտիկ գիտելիք ստանալ»:

 

Ուսանողների հետ հանդիպման սկզբում Սուսաննա Ավետիսյանը ասաց, որ կյանքի բոլոր բնագավառներում և հատկապես աշխատանքի բոլոր ոլորտներում ճգնաժամային իրավիճակներն ու սթրեսներն անխուսափելի են, այդ իսկ պատճառով շատ կարևոր է ինքնակարգավորումը, ինչին կարող է օգնել հուզական ինտելեկտի և կրեատիվության կիրառումը:

 

«Հուզական ինտելեկտը համարվում է կարողություն, որը պետք է զարգացնել: Դրա հիմնական գործոններն են սեփական ես-ի ինքնագիտակցումը, սեփական անձի կառավարումը կամ ինքնակարգավորումը, ես-ի սոցիալական ինքնագիտակցումը և սոցիալական հարաբերությունների ղեկավարումը»,- ասաց Սուսաննա Ավետիսյանը:

 

Ըստ բանախոսի՝ կրեատիվությունը մտածողության այն տեսակն է, որի օգնությամբ միանգամայն նոր արդյունքներ են ստացվում. «Այն անհատի ստեղծագործական ընդունակություններն են, որոնք բնութագրվում են բացառապես նոր գաղափարների ստեղծման պատրաստակամությամբ և ավանդական կամ կայացրած մտածողության կառուցվածքներից հրաժարվելով։ Այն ստեղծագործական ուղղվածություն է, որը հատուկ է բոլորին ի ծնե, սակայն մեծամասնության կողմից հետ է զարգանում շրջապատի ազդեցության արդյունքում»:

 

Բարձր արդյունավետության հասնելու համար բանախոսն ուսանողներին խորհուրդ տվեց հստակ նպատակներ կազմել և գրել դրանք, անընդհատ գրանցել գործողությունների արդյունքները, գործունեություն իրականացնել արդյունավետ տարածության մեջ, կառավարել ժամանակը, ինչպես նաև ազատ ժամանակը լրացնել կարևոր գործերով և ժամանակ տրամադրել հանգստին:

 

Այլ նորություններ
ԱՅՍ ՏԱՐԻ ԵՊՀ է ԸՆԴՈՒՆՎԵԼ 1446 ԴԻՄՈՐԴ
2018-2019 ուսումնական տարվա ԵՊՀ ընդունելության 1-ին և 2-րդ փուլերի արդյունքների համաձայն՝ համալսարան է ընդունվել 1446 դիմորդ, որոնցից 311-ը սովորելու են պետպատվերի շրջանակում, իսկ 1135՝ վճարովի հիմունքներով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը։
ԳՅՈԹԻՆԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ «ERASMUS MUNDUS» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Ա.ՄԱՐԳԱՐՈՎԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «PICASA»-Ի ԵՊՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը մեզ հետ զրույցում անդրադարձել է կրթության միջազգայնացման ծրագրին և այդ գործընթացում ԵՊՀ դերակատարմանը: