13.03.2010 | 
Ուսանողական, Գիտություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-Ի ԵՎ ՎՊՄԻ-Ի ՄԻՋԵՎ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-Ի ԵՎ ՎՊՄԻ-Ի ՄԻՋԵՎ
Մարտի 13-ին ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության պատվիրակությունը մեկնել էր Վանաձոր` մասնակցելու շնորհանդեսի:

Դեռեւս 2009 թ-ի հոկտեմբերի 31-ին Վանաձորի` Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը իր հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ կազմակերպել էր հանրապետական ուսանողական գիտաժողով: Գիտաժողովին մասնակցել էին նաեւ ԵՊՀ մի շարք ուսանողներ, որոնց գիտական զեկուցումներն էլ ներառված են ժողովածուի մեջ:

 

ՎՊՄԻ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, շնորհավորելով գիտաժողովի մասնակից ուսանողներին իրենց գիտական աշխատանքների լույսընծայման կապակցությամբ, նշեց, որ այս ամենը ողջունելի է, քանի որ ուսանողները ավելիին են ձգտում, քան միայն ուսումնական պրոցեսն է: ԵՊՀ ՈւԳԸ նախագահ Կառլեն Խաչատրյանն էլ, ողջունելով ներկաներին, հույս հայտնեց, որ այդուհետ սերտ համագործակցելու են ԵՊՀ-ն եւ ՎՊՄԻ-ն: Նախատեսվում են նաեւ գիտաժողովներ Պետհամալասարանում, որին կմասնակցեն նաեւ ՎՊՄԻ ուսանողները: Գիտաժողովին մասնակցած ԵՊՀ եւ ՎՊՄԻ ուսանողները պարգեւատրվեցին դիպլոմներով:

 

ԵՊՀ ուսանողներից 2-րդ կարգի դիպլոմ ստացան Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Տիգրան Քեռյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներ Խաչիկ Հարությունյանը եւ Դոնարա Մնացականյանը, իսկ 3-րդ կարգի դիպլոմներ ստացան Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Լուսինե Մուրադյանը եւ Տնտեսագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Փանոյանը: ԵՊՀ ՈւԳԸ ներկայացուցիչները ՎՊՄԻ ուսանողների ուղեկցությամբ այցելեցին նաեւ Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարան:

Այլ նորություններ
ՍՏՈՒԳՎՈՒՄ Է ՅՈՒՐԱՑՐԱԾ ԳԻՏԵԼԻՔԸ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԱ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել և իրականացվել է մասնագիտական վիկտորինա, որի ընթացքում ստուգվել են առաջինկուրսեցիների յուրացրած գիտելիքները:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ. ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ՈՒԽ-ն նախաձեռնել ու իրականացրել է «Իրազեկում. ուսանողական նպաստներ և ներբուհական կրթաթոշակներ» երկօրյա ծրագիրը: