«Ռուսաստան-Հայաստան. բանաստեղծական խաչմերուկ» խորագիրը կրող միջոցառումը կազմակերպել էին ֆակուլտետի դասախոս Յուլիա Խոջոյանը և ռուս գրականության ամբիոնի լաբորանտ Տաթևիկ Հարությունյանը:
«Կհնչեն Ռուսաստանին և Հայաստանին նվիրված բանաստեղծություններ, որոնք երկու ազգերի իրական և անկեղծ ընկերության, երկու մշակույթների հոգևոր մտերմության մասին են վկայում»,- նշվեց միջոցառման բացման խոսքում:
Սկզբում հնչեցին ռուս գրողների` Հայաստանին նվիրված բանաստեղծություններ, իսկ միջոցառման երկրոդ մասում ներկաները հնարավորություն ստացան լսելու հայ գրողների խոսքը Ռուսաստանի և ռուսական մշակույթի մասին:
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը նշեց, որ արդեն բարի ավանդույթ է դարձել մայիսյան հաղթանակի օրը տոնել այս բնույթի միջոցառումներով:
Միջոցառման ընթացքում հնչեցին հայ և ռուս այնպիսի բանաստեղծների ստեղծագործություններ, ինչպիսիք են Վ. Բրյուսովը, Ս. Գորոդևսկին, Բ. Սլուտսկին, Վ. Զվյագինցովան, Ե. Չարենցը, Ս. Կապուտիկյանը, Ավ. Իսահակյանը:
Ներկայացվեցին նաև Թումանյանի, Իսահակյանի և Չարենցի որոշ բանաստեղծությունների և հայերեն և ռուսերեն տարբերակները:
Միջոցառման կազմակերպիչները նշեցին, որ չնայած մասնակիցները հիմնականում նորեկներ էին, սպասելիքները արդարացվել են:
Վերջում ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը շնորհավորեց միջոցառման մասնակիցներին և ֆակուլտետի անունից պատվոգրեր, իսկ Վալերի Քոչարյանի անվան ֆոնդի կողմից դրամական պարգևներ հանձնեց բոլոր վեց մասնակիցներին:

Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդյան տոնին։