03.09.2019 | 
Հասարակություն
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՍՈՑԻՈԼՈԳ ԻՄՄԱՆՈՒԵԼ ՎԱԼԼԵՐՇՏԱՅՆԸ
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՍՈՑԻՈԼՈԳ ԻՄՄԱՆՈՒԵԼ ՎԱԼԼԵՐՇՏԱՅՆԸ
Օգոստոսի 31-ին կյանքից հեռացել է արդիականության մեծ տեսաբաններից մեկը՝ ամերիկացի աշխարհահռչակ սոցիոլոգ, մեծանուն մտավորական Իմմանուել Վալլերշտայնը:

Նա աշխարհ-համակարգ վերլուծական մեթոդաբանության հիմնադիրն էր, «Ժամանակակից համաշխարհային համակարգը» բազմահատորյակի, «Ծանոթ աշխարհի վերջը», «Արդիականության աշխարհ-համակարգ» և մի շարք այլ գրքերի հեղինակ:

 



2009 թվականին ԵՊՀ-ում տեղի ունեցած Համաշխարհային սոցիոլոգիական կոնգրեսի ընթացքում Իմմանուել Վալլերշտայնը հանդիպել է Սոցիոլոգիայի ֆակուլտետի անձնակազմի և ուսանողների հետ, հանդես եկել դասախոսությամբ:



Իմմանուել Վալլերշտայնը ծնվել է 1930 թվականին:

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում ուսումնասիրել է սոցիոլոգիա: Աշխատել է Կոլումբիայի (1958-1971), ՄաքԳիլի (1971-1976), Բինգհամթոնի (1976-1999) և Յելի (2000-ից) համալսարաններում:

 



1994-1998 թվականներին Վալլերշտայնը Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահն էր: 1990-ականներին Վալլերշտայնը գլխավորել է Սոցիալական գիտությունների վերակառուցման Գյուլբենկյան հանձնաժողովը։

 



Վալլերշտայնը հատկապես նշանավորվում է իր աշխարհ-համակարգերի և կենտրոն-ծայրամաս տեսությունով, կապիտալիզմի իր քննադատությամբ։ Նրա աշխատությունները և տեսությունները նշանակալի դեր են ունեցել նորագույն ժամանակների պատմության, մասնավորապես՝ կապիտալիզմի և գաղութարարության (կոլոնիալիզմ) պատմության վերաիմաստավորման համար։

 

Այլ նորություններ
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ  ՀՈՒՇԱԳԻՐ՝ ԵՊՀ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԻՋԵՎ
Մոսկվայում նոյեմբերի վերջին տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի կողմից կազմակերպված Արաբագետների 14-րդ միջազգային գիտաժողովը:
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրենի օգնական Սեդա Ստեփանյանը
նոյեմբերի 26-29-ը մասնակցել է «Իրավաբանական կլինիկաներ. հայացք դեպի ապագան» խորագրով գիտաժողովին՝ ներկայացնելով կլինիկայի գործունեությունը և հետագա համագործակցության ակնկալիքները: