07.06.2022 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Տեղեկատվական համակարգերի մշակում» և «Տեղեկատվական համակարգերի կառավարում» ծրագրերի վերաբերյալ հանդիպում-քննարկում:

Կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը դիմորդներին ներկայացրեց մագիստրոսական ծրագրերը, դրանց առավելություններն ու ընձեռած հնարավորությունները:

 

Բանախոս Ս. Շուքուրյանը ներկայացրեց նաև, թե ինչ մասնակցություն կարող են ունենալ ուսանողները կենտրոնում կատարվող հետազոտական աշխատանքներին, ինչի շնորհիվ հնարավորություն կունենան միջազգային հեղինակավոր ամսագրերում հոդվածներ տպագրելու և ուսումը ՏՏ կենտրոնի ասպիրանտուրայում շարունակելու:

 

 

«Տեղեկատվական համակարգերի մշակում» կրթական ծրագիրը ուսանողներին տրամադրում է տեղեկատվական համակարգերի մշակման համար անհրաժեշտ գիտելիքներ և իմացություն, գործնական մասնագիտական կարողություններ (ծրագրային կիրառությունների և տվյալների բազաների մշակում, թվային սխեմաների թեստավորում), ընդհանուր կարողություններ, որոնք կարող են օգտագործվել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում (ունեցած գիտելիքների ստեղծագործաբար կիրառում, գիտական բանավեճերի վարում, մասնագիտական էթիկայի նորմերի պահպանում):

 

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի պարզաբանելու համակարգչային գիտության տեսական հիմունքները, ձևակերպելու պրոցեսների նախագծման և իրականացման սկզբունքները, ստեղծելու տեղեկատվական համակարգեր, կառուցելու տվյալների բազաներ, մասնակցելու համակարգային ծրագրերի մշակման աշխատանքներին, նախագծելու և թեստավորելու թվային սխեմաներ, պատրաստելու գիտական հոդվածներ, զեկուցումներ, վարելու գիտական բանավեճեր:

 

 

«Տեղեկատվական համակարգերի կառավարում» ծրագիրը նպատակ ունի ուսանողներին տրամադրելու տեղեկատվական համակարգերի կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ և իմացություն (համակարգչային գիտության տեսական հիմունքներ, առարկայական տիրույթի վերլուծություն, որոշումների կայացում), գործնական մասնագիտական կարողություններ (տեղեկատվական համակարգերի ներդրում, նոր կիրառությունների մշակման ուղղորդում), ընդհանուր կարողություններ, որոնք կարող են օգտագործվել շրջանավարտի կարիերայի ընթացքում (տեղեկատվության տարատեսակ աղբյուրների օգտագործում, ունեցած գիտելիքների ստեղծագործաբար կիրառում, ռեսուրսների պլանավորում, մասնագիտական էթիկայի նորմերի պահպանում):

 

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի ընտրելու և կառուցելու արդյունավետ ալգորիթմներ ու տվյալների պահպանման մոդելներ, մասնակցելու տվյալների բազաների և ցանցային կիրառությունների ստեղծման աշխատանքներին, պատրաստելու զեկուցումներ, ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր:

Այլ նորություններ
«ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ է ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ». ԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Աննա Մադաթյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով կրթություն է ստացել Իսպանիայի Լա Կորունյա համալսարանում: Մեզ հետ զրույցում Աննան պատմել է լեզուների իմացության կարևորության, Իսպանիայում անցկացրած օրերի և այլ թեմաների մասին։
«ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՀԱԳԵՑՆԵԼՈՒ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ»․ ԼԵՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի այս տարվա շրջանավարտներից է ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Լենա Մուրադյանը։ Լենայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ուսանողական հագեցած տարիների և այլ թեմաների շուրջ: