Քննարկումը վարում էին Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանը և ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը:
«Այսօր Միասնական սոցիալական ծառայության առաջնային խնդիրներից է նաև թափուր հաստիքները համալրել «Սոցիալական աշխատանք» կամ այլ մասնագիտություններ ունեցող, «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ ավարտած անձանցով» - նշեց Ա. Չիլինգարյանը։
«Զբաղվածության ոլորտում մեր առաքելությունն արդյունավետ կառավարման արդյունքում բնակչության զբաղվածության մակարդակի բարձրացումն է, արժանապատիվ աշխատանք ունենալու հնարավորությունների, ինչպես նաև երիտասարդների ներգրավվածության խթանումը»,- ասաց Թ. Թորոսյանը։
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը և Միասնական սոցիալական ծառայությունը պայմանավորվեցին, որ ֆակուլտետի շրջանավարտները կհամագործակցեն ծառայության հետ, կկազմակերպեն դասընթացներ, կաջակցեն աշխատանքների մշակմանը։
Հիշեցնենք նաև, որ Միասնական սոցիալական ծառայությունը միավորում է սոցիալական պաշտպանության ծառայությունները (սոցիալական աջակցության, զբաղվածության, սոցիալական ապահովության և բժշկասոցիալական փորձաքննության), որոնք իրացվում են ՀՀ ամբողջ տարածքում՝ 49 տարածքային կենտրոնների միջոցով։