08.02.2021 | 
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ. ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ. ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ՈՒԽ-ն նախաձեռնել ու իրականացրել է «Իրազեկում. ուսանողական նպաստներ և ներբուհական կրթաթոշակներ» երկօրյա ծրագիրը:

ԵՊՀ ՈւԽ իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված և փետրվարի 6-7-ը տեղի ունեցած ամենամյա միջոցառումն այս տարի իրականացվել է առցանց։ Մեզ հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Կարոլինա Հարությունյանն ասաց, որ ծրագրին մասնակցել են ինչպես առաջինկուրսեցիներ, այնպես էլ այլ կուրսերի ուսանողներ:

 

Նրա խոսքով, հաշվի առնելով թեմայի կարևորությունը և հանդիպումն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ իրազեկման ծրագիրն այս տարի իրականացվել է հինգ հանդիպման ձևաչափով, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ Իրավական հանձնաժողովի պատասխանատուները հանդիպել են ԵՊՀ բոլոր ֆակուլտետների ուսանողների հետ և նրանց ներկայացրել թեման։

 

 

Բանախոսները հանդիպումների ժամանակ ներկայացրել են ուսման վարձի լրիվ և մասնակի փոխհատուցման հիմքերը, պայմանները և ընթացակարգը, պետության և ԵՊՀ-ի կողմից տրամադրվող զեղչերը և արտոնությունները, ինչպես նաև պետական և անվանական կրթաթոշակների հավակնելու պահանջները։

 

Յուրաքանչյուր հանդիպման ավարտին առանձին ժամանակ է հատկացվել հուզող հարցերին պատասխանելուն, ինչպես նաև հանդիպման մասնակից յուրաքանչյուր ուսանողի համար հարմար փոխհատուցման հիմք ընտրելուն։ Հանդիպման ժամանակ հարցեր և պատասխաններ են հնչել նաև տարկետման ու տեղափոխության վերաբերյալ։

 

 

Կարոլինա Հարությունյանը մեզ հետ զրույցում հավելել է, որ հիմք ընդունելով ուսանողների հետաքրքրությունը տարկետման և տեղափոխության վերաբերյալ՝ որոշվել է հաջորդ «Իրազեկումը» նվիրել հենց այդ իրավահարաբերությունների ներկայացմանը։

 

«Շատ ոգևորիչ է, որ ուսանողները ներկայումս պահանջատեր են իրենց իրավունքների և պարտականությունների իմացության հարցում և բաց չեն թողնում իրազեկ լինելու հնարավորությունը։ Պատահական չէ, որ Իրավական հանձնաժողովի կարգախոսն է՝ իրազեկված նշանակում է պաշտպանված»,- ասաց Կարոլինա Հարությունյանը։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ՝ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում Եվրոպայի չեմպիոններ, վերջերս Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիրներ և այս տարվա ամռանը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանի և Վազգեն Թևանյանի հետ։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: