14.02.2018 | 
Կրթություն
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՌԱՎԱՐԵԼ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՌԱՎԱՐԵԼ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 13-ին ԵՊՀ «Հովհաննես Ադամյան» սրահում տեղի ունեցավ «Ինտերնետային կայքի բովանդակության կառավարում. օգտատիրոջ հայացք ներսից» խորագրով դասընթացը:

ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված երկօրյա դասընթացը վարում էր ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ինտերնետային ռեսուրսների սպասարկման և կառավարման բաժնի վարիչ Էմմա Մաթևոսյանը:

 

Հանդիպման սկզբում դասընթացավարը ներկայացրեց կայքի, պորտալի ու բլոգի տարբերությունները: Խոսելով ԵՊՀ պորտալի (www.ysu.am) մասին՝ Էմմա Մաթևոսյանը նշեց, որ այն այսօր ունի 95-ից ավելի կայքեր և ենթակայքեր. «ԵՊՀ կայքը գործում է 2006 թվականից, սակայն 2012 թվականին մեծ ծավալի պատճառով կարիք առաջացավ ստեղծելու ավելի մեծ պորտալ, որն արդեն պատրաստ էր 2013 թվականին: Այդ ժամանակվանից էլ յուրաքանչյուր կայք ու ենթակայք ունեն իրենց ադմինները»:

 

Դասընթացի ընթացքում Էմմա Մաթևոսյանը անդրադարձավ նաև տարբեր կայքերի ադմինների աշխատանքների մի քանի մեխանիզմների, լուսանկարների հրապարակման կանոններին և այլն:

 

Ներկայացվեց նաև ysu.am-ի վիճակագրությունը՝ ըստ տարբեր կայքերի: Օրինակ՝ ըստ GoogleRankPage-ի ռանկավորման՝ ԵՊՀ պորտալն ունի 7 ռանկ հնարավոր 10-ից: Համեմատության համար ասենք, որ «Facebook»-ն ունի 9 ռանկ: Այս պահի դրությամբ ԵՊՀ պորտալի այցելություններն օրական անցնում են 14.400-ը:

 

«Սեմինարի ընթացքում շատ բաներ լսեցի առաջին անգամ ու շատ բաներ սովորեցի, անգամ ինձ համար նոր բացահայտում էր, որ ԵՊՀ պորտալը 95 կայք է ներառում: Կայքի ծրագրավորում, ադմինի աշխատանքների որոշ մանրամասներ. ցանկացած մարդ, ով կայքի հետ է աշխատում, պետք է իմանա այս ամենի մասին: Ծանոթացա նաև ծրագրավորողների աշխատանքին և այն դժվարություններին, որոնք կարող են առաջանալ աշխատանքի ընթացքում»,- նշեց դասընթացի մասնակից, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Ռոզա Խաչատրյանը:

 

Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան գործնականում փորձելու իրենց հմտությունները՝ կայքում նյութեր տեղադրելով:

Այլ նորություններ
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
«Ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվել պետական շահով և աշխատաշուկայի տված հնարավորություններով»:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ Էլմիրա Մելյանը մասնակցել է Բարձր էներգիաների ֆիզիկայի եվրոպական դպրոցին, որն անցկացվել է հունիսի 20-ից հուլիսի 3-ն Իտալիայի Մարատեա քաղաքում: Էլմիրան մեզ հետ զրույցում պատմեց իր տպավորությունների և ձեռքբերումների մասին: