27.07.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է «ՎԻԶՈՒԱԼ ՀԱՇՎԱՐԿ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է «ՎԻԶՈՒԱԼ ՀԱՇՎԱՐԿ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հայաստանում առաջին անգամ 2010 թվականին մեկնարկել է ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական (ՏՏԿՀ) կենտրոնի և Գերմանիայի Ռոստոկի համալսարանի «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական համատեղ կրթական ծրագիրը։ Այն իրականացվում է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) աջակցությամբ:

Համագործակցության նպատակն էր ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական կրկնակի աստիճան շնորհող, ժամանակակից մարտահրավերներին ուղղված համատեղ ծրագրեր:

 

Երևանի պետական համալսարանի և Գերմանիայի Ռոստոկի համալսարանի միջև համագործակցությանը մեծապես նպաստել է պրոֆեսոր Ջամշիդ Թավանգարիանը: Նա ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի և նշանակալի ներդրում ունեցած գիտնական էր, ով մեծապես նպաստել է համակարգչային ճարտարապետության և շատ բարձր աստիճանի էլեկտրոնային սիստեմաների (VLSI) նախագծմանը, իսկ ավելի ուշ՝ ժամանակակից մուլտիմեդիայի էլեկտրոնային ուսուցման միջավայրերի ճարտարապետության և տեղեկատվական համակարգերի զարգացմանը:

 

Ցավոք, վերջերս 77 տարեկանում կյանքից հեռացել է Ջամշիդ Թավանգարիանը:

 

Երևանի պետական համալսարանն իր խոր ցավակցությունն է հայտնում պրոֆեսորի ընտանիքի անդամներին և ուսանողներին:

Այլ նորություններ
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ․ ՈՒՍԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷԻՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները մասնակցեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) գործունեության և կառուցվածքի վերաբերյալ սեմինար-քննարկման: Այցի նպատակը մասնագիտական կառույցի գործառույթների վերաբերյալ ուսանողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելն էր։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով: