23.01.2018 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՍԱՐԱՆ
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՍԱՐԱՆ
Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների լսարանի պաշտոնական բացումը, որին ներկա էր ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհհամադ Ալ Կասիմին:

Արաբական Միացյալ Էմիրությունների միջազգային համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ վերազինված լսարանի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցում էին նաև ԵՊՀ պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանը, Գեղամ Գևորգյանը, Ռուբեն Մարկոսյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

 

Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը կարևորեց դեսպանության հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնեց դեսպանին աջակցելու համար:

 

«Այս լսարանի բացումը փոքր օգնություն է մեր եղբայրական հայ ժողովրդին: Հայ-արաբական համագործակցությունը խորը արմատներ ունի: Ուրախ ենք, որ Մայր բուհում դասավանդվում և ուսումնասիրվում է արաբական մշակույթը»,- նշեց Ջասիմ Մուհհամադ Ալ Կասիմին և հավելեց, որ շարունակելու են աջակցել Հայաստանի կրթական և առողջական ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

 

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն էլ ընդգծեց, որ ժամանակակից տեխնիկայով հագեցած լսարանն ուսանողներին հնարավորություն կընձեռի ավելի լավ ուսումնասիրելու արաբական լեզուն ու մշակույթը:

 

«Արևելագիտության ֆակուլտետի ու դեսպանության համագործակցությունը բարձր մակարդակով է իրականացվում և շարունակական բնույթ կրում: Սա փոխգործակցության վառ օրինակ է, որը յուրահատուկ կրոնական երկխոսության մի հարթակ է դառնում իսլամ և քրիստոնեություն դավանող ժողովուրդների բարեկամության համար»,- ամփոփեց Ռուբեն Մելքոնյանը:

Այլ նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին: