26.11.2009 | 
Գիտություն
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ` ՆՈՐՈՎԻ
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ` ՆՈՐՈՎԻ
Արամ Մանուկյանի գործունեությանը գնահատականներ են տալիս ուսանողները:

Նոյեմբերի 26-ին Երեւանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր գիտաժողով` նվիրված Արամ Մանուկյանի 130-ամյակին: Գիտաժողովին մասնակցում էին Պատմության եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունների անդամները: Զեկույցներում ուսանողներն անդրադարձան Արամ Մանուկյանի կյանքին, գործունեությանը, Վանի նահանգապետ եղած տարիներին նրա վարած քաղաքականությանը:

 

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ողջունելով ուսանողական գիտաժողովը, ասաց. «Պատահական չէ, որ ապագա պատմաբաններն ու ժուռնալիստներն են այս գիտաժողովը կազմակերպել: Պատմաբանները հայոց պատմությունը նորովի իմաստավորելու խնդիր ունեն, իսկ ժուռնալիստները` հայոց նորօրյա պատմությունը նախորդի հետ համեմատելու եւ եզրահանգումներ անելու»: Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գեւորգ Մելքոնյանը, անդրադառնալով զեկույցներին, նշեց, որ Արամ Մանուկյանը նաեւ թերացումներ է ունեցել իր կառավարման տարիներին:

 

«Նա Վանի զինապահեստների տեղը հայտնել է ընդամենը մեկ մարդու` վանեցի Դավոյին, որի արդյունքում էլ Վանը հայտնվեց թուրքերի ձեռքում»,- տեղեկացրեց ՈՒԳԸ նախագահը: Զեկուցող Միքայել Մալխասյանն նկատեց, որ Արամ Մանուկյանը, 70 օր զբաղեցնելով Վանի նահանգապետի պաշտոնը, չէր կարող առավել արդյունավետ քայլեր ձեռնարկել, սակայն փաստ է, որ նա միշտ ժողովրդի կողքին է եղել, այդ կապակցությամբ զեկուցողը մեջբերեց Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի խոսքը. «Արամը երբեք չդավաճանեց ժողովրդին, մնաց նրա մեջ ու նրա հետ եւ գերմարդկային ճիգեր թափեց` մեղմացնելու ցավը»:

Այլ նորություններ
ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ-2019» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարարները և ակտիվ երիտասարդները հանդիպելու են մեկ հարթակում՝ քննարկելու տնտեսական ինտեգրման և բիզնես համագործակցության հարցերը, որին հեռակա կարգով կարող են մասնակցել նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և փորձագետներ:
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (27), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (28) համարների շնորհանդեսը: