22.05.2019 | 
Ուսանողական
«ԹՈՂ ՍԱ ԼԻՆԻ ԱՄԵՆԱՓՈՔՐԸ, ԻՆՉԸ ԵՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ՝ ՈՒԺԱՅԻՆ ՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ
«ԹՈՂ ՍԱ ԼԻՆԻ ԱՄԵՆԱՓՈՔՐԸ, ԻՆՉԸ ԵՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ՝ ՈՒԺԱՅԻՆ ՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ
ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի օրը՝ մայիսի 16-ին, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրայի ուսանող Կամո Եղոյանն ուժային վարժությամբ նոր ռեկորդ է սահմանել՝ այն նվիրելով Մայր բուհի հիմնադրման 100-ամյակին:

ysu.am-ն այլ հրապարակումով արդեն անդրադարձել էր Կամո Եղոյանի՝ ուժային եռամարտում տարած հաղթանակին:

 

Այս անգամ մարզիկը որոշել էր ուժերը փորձել պտտաձողի վրա՝ մարմնին ամրացնելով 10 կգ ծանրություն և կախված վիճակից երկու միջնամատով 7 ձգում կատարելով:

 

Մեզ հետ զրույցում Կամոն նշեց, որ այս վարժությունն առաջին անգամ կատարել է ղազախ մարզիկը, ինչի մասին ինքն իմանալով՝ փորձել է գերազանցել սահմանված ռեկորդը. «Որոշակի մարզումներից հետո ես բարձրացրի 7 կգ ծանրություն՝ սահմանելով նոր ռեկորդ և գրանցելով Հայաստանի դյուցազնագրքում»:

 

Հաղթանակը նվիրելով ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին՝ Կամոն նշեց, որ յուրաքանչյուր համալսարանական պետք է իր ուժերի ներածին չափով ինչ-որ բան նվիրի Մայր բուհին, ուստի իր խոստումը՝ նոր ռեկորդ սահմանել համալսարանի հիմնադրման 100-ամյակին, իրագործվել է:

«Թող սա լինի ամենափոքրը, ինչը ես նվիրում եմ մեր Մայր բուհի հիմնադրման 100-ամյակին»,- ընդգծեց ռեկորդակիրը:

 

Կամոյի սահմանած ռեկորդի մասին քչերն են իմացել, ինչն էլ մեդալակիրը պայմանավորում է այն փաստով, որ ինքը չի սիրում այդ մասին լուրեր տարածել համացանցում:

 

Ջավախքցի մարզիկն իր հաղթանակի համար պարտական է ծննդավայրին. «Ծննդավայրիցս եմ ժառանգել այս ուժը: Ես վստահ եմ՝ եթե անգամ աչքերս փակ սահմանն անցնեմ, զգալու եմ, թե երբ ոտքերս դրեցի հայրենի հողին»:

 

Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ Կամոն նշեց, որ զբաղվելու է իր մասնագիտությամբ՝ «Դեղագործությամբ»՝ միևնույն ժամանակ փորձելով նոր ռեկորդներ սահմանել ուժային եռամարտի մարզաձևում:

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՋՈԿԱՏԱՎԱՐՆԵՐ ԿՆԵՐԳՐԱՎՎԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ
ՀՀ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ հունիսի 19-ից մինչև օգոստոսի 15-ը Ծաղկաձոր և Հանքավան քաղաքներում նախատեսվում է կազմակերպել դպրոցականների ամառային հանգիստ:
ԵՊՀ ՈՒԽ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑԱԾ ԿԻՍԱՄՅԱԿԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր կայացավ ԵՊՀ ՈՒԽ կիսամյակային ամփոփիչ նիստը: