06.12.2017 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՆՈՐ ԴԵԿԱՆ ՈՒՆԻ
ԵՊՀ ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՆՈՐ ԴԵԿԱՆ ՈՒՆԻ
Այսօր Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի գիտխորհրդի նիստում միաձայն ֆակուլտետի դեկան է ընտրվել ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանը:

Դեռևս նախորդ ուստարվա սեպտեմբերին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով՝ մինչև ընտրությունների անցկացումը ֆակուլտետի դեկանի պարտավորությունները ստանձնած Խաչատուր Ներկարարյանն այսօր պաշտոնապես ընտրվեց որպես ֆակուլտետի դեկան:

 

Նշենք, որ մինչ այդ 1975 թ.-ից Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը ղեկավարում էր երկարամյա դեկան Յուրի Վարդանյանը: Նա 2010 թ.-ից մինչ այժմ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է, արժանացել է նաև ԵՊՀ ոսկե մեդալի: Յուրի Վարդանյանը 5 ուսումնական ձեռնարկների և 128 գիտական հոդվածների հեղինակ է:

 

Նորանշանակ դեկան Խաչատուր Ներկարյանը դեռևս 1976 թ.-ից աշխատում է ֆակուլտետում: 2000 թ.-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 2011 թ.-ին պարգևատրվել է ԵՊՀ ոսկեզօծ մեդալով: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է նանոօպտիկայի և մակերևութային ալիքների ոլորտները:

 

Այլ նորություններ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՆԱԿԻ ԿՐԵԴԻՏՆԵՐ ՉՀԱՎԱՔԱԾ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՉՎՃԱՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ. ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեց 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը:
4 ԴԵԿԱՆՆԵՐԻ ՈՒ 31 ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՆՈՐ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ, ԴՈՑԵՆՏՆԵՐ. ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ութ օրակարգային և մի քանի ընթացիկ հարցեր: