03.11.2006 | 
Հասարակություն
ԲԱՑՎԵՑ ՆՈՐԱՅՐ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆԸ
ԲԱՑՎԵՑ ՆՈՐԱՅՐ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆԸ
Նոյեմբերի 3-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվեց լրագրող-ազատամարտիկ Նորայր Մարությանի անվան լսարանը:

Ժապավենը կտրելուց առաջ հյուրերը ազատամարտիկի մոր հետ միասին ծաղիկներ դրեցին ԵՊՀ զոհված ազատամարտիների հուշաքարին:

«Հավատացած եմ, որ այս լսարան մտնող ցանկացած ուսանող կզգա Նորայրի շունչը, կհասկանա, որ մենք ապրում ենք մեր հայրենիքը ծաղկեցնելու, եւ անհրաժեշտության պահին կյանքի գնով անգամ այն պաշտպանելու համար»,- ասաց ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը:

Լսարանի բացումն օրվա միակ առիթը չէր: Նորայր Մարությանի անվան «Ժուռնալիստները ազատամարտիկների հիշատակին» հիմնադրամը ամփոփեց նախօրոք հայտարարված ակնարկների մրցույթի արդյունքները: Այս տարի բացառության կարգով ազատամարտիկների մասին ներկայացված 10 ակնարկներից 1-ին կարգի մրցանակ շնորհվեց երկուսին: Երեք մրցանակային տեղերից բացի տրվեցին նաեւ խրախուսական մրացանակներ, բոլոր մասնակիցները ստացան մասնակցության համար վկայականներ:

«Մրցանակաբաշխությունը միջոց է այսօրվա ուսանողին հասցնելու այն, ինչով ապրում ու գործում էր Նորայրը: Մասնակիցներից պիտի խնդրեմ, որ պահպանելով իրենց ինքնուրույն ձեռագիրը` ներկայացվող աշխատանքներում հնարավորինս հասու դարձնեն մարությանական շունչն ու աշխարհընկալումը»,- ասաց Նորայր Մարությանի անվան «Ժուռնալիստները ազատամարտիկների հիշատակին» հիմնադրամի նախագահ, ազատամարտիկի ռազմական ընկեր Աշոտ Սարգսյանը:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը տեղեկացրեց, որ ամենամյա մրցանակաբաշխության լավագույն ակնարկներները կտպագրվեն: ԵՊՀ արեւելագիտության դեկան Գուրգեն Մելիքյանը իր ղեկավարած հիմնադրամի անունից պատրաստակամություն հայտնեց հոգալու մատենաշարի տպագրության ծախսերը:

Այլ նորություններ
«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 1000 ՄՂՈՆ ՃԱՆԱՊԱՐՀ ՈՒՆԵՆՔ ԱՆՑՆԵԼՈՒ, ԵՎ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՐՎԱԾ ԵՆ». ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողության ներկայացուցիչների հետ: Նախարարի հետ հարազատ ֆակուլտետ էին այցելել Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանն ու «Հիդրոօթերևութաբանության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ.պ. Լևոն Ազիզյանը:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԱՎԵԼԻ ՀԱՃԵԼԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՍԵՆՅԱԿ ՈՒՆԻ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել Իրավաբանական կլինիկայի վերանորոգված և կահավորված նոր սենյակի բացման հանդիսավոր արարողությունը: