03.07.2007 | 
Հասարակություն
ՄԵԾ ՖՈՐՈՒՄԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ՄԵԾ ՖՈՐՈՒՄԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Հուլիսի 3-ին ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում մեկնարկեց «Թարգմանությունը միջմշակութային հաղորդակցման համատեքստում» հանրապետական գիտաժողովը:

«Չնայած գիտաժողովն անցկացվում է ԵՊՀ-ում, այն տարածական է եւ բացի համալսարանից ընդգրկված են մյուս բուհերի, ակադեմիական ինստիտուտների եւ գիտական հիմնարկների այն մասնագետները, որոնց հիմնական գործունեությունը թարգմանչական գործն է եւ միջմշակութային հաղորդակցությունը»,- բացման խոսքում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Գիտաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը անմիջականորեն աջակցել են ՀՀ մշակույթի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունները: 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է «ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամ», որի մեջ իրենց մասնաբաժիններով ներդրում կանեն բոլոր անդամ-երկրները: Հայաստանը զգալի ներդրում ունի այդ հիմնադրամում եւ 2007-ի աշնանից սկսվում է համապատասխան ոլորտի ծրագրերի ֆինանսավորումը: 

Այս տարի աշնանը Երեւանում կանցկացվի ԱՊՀ երկրների մասնակցությամբ «Թարգմանությունը որպես մշակույթների փոխազդեցության ձգողական դաշտ» պայմանական խորագրով մեծ ֆորում, որի նպատակն է կոորդինացնել մեր երկրների թարգմանչական ներուժների աշխատանքները: Հայաստան կժամանեն ԱՊՀ շուրջ տասը երկրների պատվիրակություններ, որոնց թվում սպասվում են ոչ միայն թարգմանիչներ, գրականագետներ, այլեւ հանրահայտ գրողներ, մշակութային գործիչներ: Հուլիսի 3-ին եւ 4-ին ԵՊՀ-ում անցկացվող գիտաժողովը առաջին քայլն է դեպի մեծ ֆորում:

«Ուրախ եմ, որ ԵՊՀ-ն նախաձեռնեց այս միջանկյալ գիտաժողովը, որպեսզի մենք ավելի հստակ դիրքորոշում ունենանք մեծ ֆորումի հանդեպ, առավել եւս, որ նմանատիպ քննարկումները դառնալու են ավանդական եւ կկազմակերպվեն թարգմանչաց տոնի շրջանակներում»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Գիտաժողովը կանցկացվի «Գեղարվեստական թարգմանություն. տեսություն եւ պրակտիկա» եւ «Գեղարվեստական տեքստը միջմշակութային հաղորդակցման համակարգում» երկու սեկցիոն աշխատանքներով:

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար իրականացվել է առցանց դասախոսություն, որի բանախոսներն են եղել Անահիտ Մանասյանը և Լատվիայի նախագահի՝ իրավական քաղաքականության հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Յանիս Պլեպսը:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: