18.06.2019 | 
Քաղաքականություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ԻՏԱԼԻԱՅԻ ԼՈՒԻՍՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ԻՏԱԼԻԱՅԻ ԼՈՒԻՍՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր հյուրընկալվեցին ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն և Լուիսս համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Մարկետտին:

Հյուրերին դիմավորեցին Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանը, Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Անահիտ Մանասյանը:

 

Հանդիպման ընթացքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը հյուրերին ներկայացրեց Իրավագիտության ֆակուլտետի գործունեությունը, ծրագրերը և այն ոլորտները, որոնք ունեն կադրերի վերապատրաստման խնդիր:

 

Կողմերը քննարկեցին նաև երկու համալսարանների միջև համագործակցության նոր ուղիները, ծրագրերի և համատեղ դասընթացների կազմակերպման վերաբերող հարցեր:

 

Լուիսս համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Մարկետտին նշեց, որ ծրագրերի և համագործակցության մասին տեղեկացնելու է  նաև իր գործընկերներին:

 

Ապագայում նախատեսվում են այցելություն Հռոմ, ԵՊՀ իրավագետների՝ համապատասխան ոլորտներում վերապատրաստում, ինչպես նաև Լուիսս համալսարանի իրավագիտության ոլորտի մասնագետների հետ փորձի փոխանակում:

 

Մեզ հետ զրույցում Գագիկ Ղազինյանն ասաց, որ առարկայական ծրագրերը կազմելիս բակալավրիատի բազային գիտելիքների կրթության շրջանակում սնանկության վարույթը ներառված չէ, իսկ սա այն ոլորտներից է, որտեղ  առկա է մասնագետների վերապատրաստման կարիք. «Հետագա համագործակցությունն այս ամենը լուծելու հնարավորություն կընձեռի»:

Այլ նորություններ
«ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ՄԵԾ Է ՀԱՄԱԿՐԱՆՔԸ ՄԵՐ ԱԶԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԷՍԹԵՐԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանին:
ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ
Գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորատի նիստ՝ օրակարգային և ընթացիկ մի շարք հարցերով: