02.04.2019 | 
Ուսանողական
ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎԱՐՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «BEELINE»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ
ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎԱՐՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «BEELINE»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր «Ղեկավարին կառավարելու հմտությունները» խորագրով դասընթաց «Beeline»-ի հայաստանյան գրասենյակում:

Դասընթացը վարեց Հայաստանում «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Ողջունելով ներկաներին՝ նա նշեց, որ իր ելույթը հիմնված է «HBR» (Harvard Business Review) ամսագրում հրապատարկված «Managing Your Boss» հոդվածի վրա:

Անդրեյ Պյատախինը խոսեց այն մասին, թե ինչ արդյունքների կարելի է հասնել՝ կառավարելով ղեկավարին: Այդ գործընթացն ունի շատ նրբություններ, և պետք է հստակ գիտակցել, որ առաջին քայլն է ղեկավարին օգնելը: Աջակցելով և օգնելով ղեկավարին՝ հնարավոր է բարձրացնել թե՛ աշխատանքի արդյունավետությունը, թե՛ բավարարվածությունն աշխատանքով:



Նա ներկայացրեց այն գլխավոր առանցքները, որոնք պետք են գործը հաջողելու համար: Առաջին հերթին կարևոր է ցույց տալ աշխատանքի ընթացքը՝ ինչ փուլում եք գտնվում, ինչ խնդիրներ կան: Նախապես պատրաստված փաստերով ու տեղեկատվությամբ դիմելով ղեկավարին՝ աշխատակիցը պետք է գիտակցի, որ իր խնդիրը միակը չէ, ղեկավարն ունի բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ: Այս փաստը գիտակցելով՝ աշխատակիցը պետք է փորձի ավելի չբարդացնել ներկայացվող հարցը, որով դիմում է ղեկավարին, բացի դրանից՝ մեծ առավելություն կլինի խնդրի լուծման տարբերակներ առաջարկելը:



Ըստ բանախոսի՝ չի կարելի քննարկել ու քննադատել ղեկավարի որոշումները նրա սենյակից դուրս, այլապես դա կհանգեցնի ընդհանուր մթնոլորտի և աշխատանքային հարաբերությունների վատթարացման:

Պատասխանատվության մասին խոսելով՝ Անդրեյ Պյատախինը պատմեց, որ հաճախ ավելի լավ է քաջություն դրսևորել և որոշումներ կայացնել, որոնք պարտականություններից դուրս են: Այն իհարկե, կպատժվի, սակայն ցույց կտա ղեկավարությանը, որ բավականաչափ հասուն եք և պատրաստակամ՝ հաղթահարելու դժվարությունները:



Դասընթացի ավարտից հետո մասնակիցները շրջեցին «Beeline»-ի կապի թանգարանում՝ ծանոթանալով թե՛ ընկերության, թե՛ կապի պատմությանը:

 


Մարի Ռաֆյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԱՇԽԱՐՀԱԳԵՏ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԱՐԽԻՎԱՅԻՆ ԿԱԴՐԵՐ ԵՊՀ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԻՑ
1960-ականներ. տեսանյութ այն մասին, թե ինչպես են ԵՊՀ տվյալ ուստարվա դիմորդները ծանոթանում ընդունելության քննությունների արդյունքներին: