13.03.2018 | 
Կրթություն
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ. ՍՏԱՄԲՈՒԼ-ՆՅՈՒՐՆԲԵՐԳ-ՀԱԱԳԱ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ. ՍՏԱՄԲՈՒԼ-ՆՅՈՒՐՆԲԵՐԳ-ՀԱԱԳԱ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար դասախոսություն կարդաց Նյուրնբերգի Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանի միջազգային իրավունքի ինստիտուտի հայազգի գիտաշխատող Գուրգեն Պետրոսյանը:

ԵՊՀ քրեական իրավունքի ու եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնների նախաձեռնությամբ երիտասարդ իրավագետների համար դասախոսությունը կարդաց Նյուրնբերգի Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանի միջազգային իրավունքի ինստիտուտի գիտաշխատող Գուրգեն Պետրոսյանը:

 

Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտին ներկայացրեց ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և նրան հանձնեց ԵՊՀ շնորհակալագիր:

 

 

«Գուրգեն Պետրոսյանը մեր ֆակուլտետի լավագույն շրջանավարտներից է, ով միջազգային հարթակներում բարձր է պահում բուհի ու ֆակուլտետի անունը»,- ասաց Գ. Ղազինյանը և նշեց, որ դասախոսության նպատակն է ոչ միայն ուսանողներին ներկայացնել միջազգային քրեական իրավունքի ու դատավարության հիմնախնդիրները, այլև նախապատրաստել նրանց Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում անցկացվող միջազգային քրեական իրավունքին նվիրված համաշխարհային դատախաղ-մրցույթին:

 

«Այս տարի՝ հունիսին, մեր ուսանողները կրկին մասնակցելու են համաշխարհային ամենամյա դատախաղ-մրցույթին, որտեղ անցած տարի երիտասարդ իրավագետները բարձր արդյունքներ գրանցեցին»,- ամփոփեց դեկանը:

 

Ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի, ինչպես նաև մագիստրոսական մի շարք կրթական ծրագրերի ուսանողների համար նախատեսված դասախոսության ընթացքում բանախոսը ներկայացրեց միջազգային իրավունքի սկզբնաղբյուրները, պատմությանը հայտնի զանգվածային սպանություններ ծրագրած միջազգային հանցագործներին, որոնց ոճրագործությունները ծնել են այսօրվա միջազգային իրավունքի հիմնական դրույթները:

 

Գ. Պետրոսյանը խոսեց նաև համաշխարհային պատերազմների ընթացքում իրականացված հանցագործությունների հետևանքով տեղի ունեցած դատական գործընթացների մասին, մասնավորապես՝ մանրամասն անդրադառնալով Ստամբուլյան, Նյուրնբերգյան և Հաագայի դատավարություններին:

Այլ նորություններ
ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆ ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ Է ՍՆՈՒՑՎՈՒՄ»
Այսօր Մայր բուհի գիտխորհրդի նիստերի դահլիճում ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարք համալսարանի պրոֆեսոր, թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը հանդիպեց ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ: Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ:
ԵՊՀ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ. «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ» ԲԱԺԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության «Նախապատրաստական դասընթացներ» բաժինը կատարում է 2018-2019 ուստարվա դիմորդների ընդունելություն հանրակրթական բոլոր առարկաներից: