28.11.2019 | 
Կրթություն
«ԿԼԻՄԱՅԻ ԳԼՈԲԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ Գ. ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«ԿԼԻՄԱՅԻ ԳԼՈԲԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ Գ. ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԹԻՎ  190  ԱՎԱԳ  ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոս Մամիկոն Եփրեմյանը դասախոսություն է կարդացել Երևանի թիվ 190 ավագ դպրոցի աշակերտների համար։

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպված դասախոսության նպատակն է օգնել աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում։

Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանական ամբիոնի դասախոսը 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար դասախոսություն է կարդացել «Կլիմայի գլոբալ փոփոխություն» թեմայով։



Դասախոսության ընթացքում Մ․Եփրեմյանը ներկայացրել է այն պատճառները, որոնք ամբողջ աշխարհում և Հայաստանում հանգեցրել են կլիմայական փոփոխությունների։ Նա պատմել է նաև դրանց պատճառների ու հետևանքների մասին։



Դասախոսության վերջում աշակերտները հարցեր են հղել բանախոսին ու հավելյալ տեղեկություն ստացել բնապահպանական կարևոր նորմերի վերաբերյալ։

Այլ նորություններ
 «ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՐՈՇ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ՈՒՍՈՒՄԸ ՍԱՆ ԽՈՍԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Երևանի և Սան Խոսեի պետական համալսարանների 2019 թվականին ձեռք բերված համագործակցության շնորհիվ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ընտրական փուլը հաղթահարած 2-4 ուսանող 2020 թ. սեպտեմբերից կշարունակեն ուսումն ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի «Data Analytics» (MS) մագիստրոսական ծրագրում։ Համագործակցության, նպատակների ու հետագա գործունեության մասին ysu.am-ը զրուցել է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանի և ընտրական փուլ հասած ուսանողներից մի քանիսի հետ։
«ԻՆԴՈՒՍՏՐԻԱՅԻ ՕՐ» ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետն այսօր կազմակերպել էր «Ինդուստրիայի օր» խորագիրը կրող միջոցառում, որի նպատակն էր բարձր կուրսերի ուսանողներին հնարավորություն տալ ծանոթանալու ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ և իրենց մագիստրոսական ծրագրի համար գտնելու համագործակցության ուղիներ։