02.10.2017 | 
Կրթություն
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՐԴԱՑԵԼ ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՐԴԱՑԵԼ ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 25-30-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները դասախոսություններ են կարդացել Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ):

Դասախոսությունները կազմակերպվել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Արցախի պետական համալսարանի միջև կնքված հուշագրի շրջանակում:

 

Ապագա իրավագետների համար ընթերցված դասախոսությունների թեմաներն ընտրվել են ըստ ԱրՊՀ-ի ներկայացրած պահանջի: Դասախոսների խումբը կազմված է եղել  ֆակուլտետի կայացած և փորձառու դասախոսներից, որոնց թվում են եղել Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը, Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ Սամվել Դիլբանդյանը, դասախոսներ Վահե Ենգիբարյանը, Դավիթ Ավետիսյանը, Արման Հովհաննիսյանը:

 

 

Դասախոսությունները տևել են մեկ շաբաթ՝ օրական 4-6 ժամով: Մեզ հետ զրույցում Արթուր Վաղարշյանն արձանագրեց, որ որոշ դասախոսություններով սպառել են նույնիսկ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակը: Նրա հավաստմամբ՝ դասախոսությունները շատ արդյունավետ էին և օգտակար հատկապես ուսանողների համար. «Մենք պատրաստակամ ենք հաջորդ անգամ ևս մեծ ուրախությամբ այցելել Արցախ, հանդես գալ դասախոսություններով, օգնել գիտական, մեթոդական և այլ հարցերում: Մեզ հետ ունեցած զրույցների ժամանակ ԱրՊՀ և՛ ռեկտորը, և՛ մասնագետները փաստեցին, որ ուսանողների շրջանում մեծ հետաքրքրություն էին առաջացրել դասախոսությունները: Նրանք շատ գոհ էին և ոգևորված»:

 

Ամբիոնի վարիչը ասաց նաև, որ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները այցը դիտարկում են որպես պարտք Արցախի Հանրապետությանը ու Արցախի պետական համալսարանին և պատրաստակամ են ցանկացած հարցում օգնել ու աջակցել նրանց:

 

Տեղեկացնենք, որ գարնանը նույնպես նախատեսվում է ֆակուլտետի դասախոսների  այց դեպի Արցախ:

 

Այլ նորություններ
ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ «ERASMUS+»-ԻՑ
Այսօր ԵՊՀ-ում էին համախմբվել հայաստանյան և արտասահմանյան մի շարք բուհերի ներկայացուցիչներ «ERASMUS+»-ի հերթական նախագծի քննարկման համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՌԱՎԱՐԵԼ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 13-ին ԵՊՀ «Հովհաննես Ադամյան» սրահում տեղի ունեցավ «Ինտերնետային կայքի բովանդակության կառավարում. օգտատիրոջ հայացք ներսից» խորագրով դասընթացը: